ՕՐ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՅԱՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, հարգելի ծնողներ Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Հայոց տոնացույցի այս գեղեցիկ ու խորիմաստ տոնը փաստում է, որ հայ ազգն առանձնահատուկ հոգածություն ունի կրթության նկատմամբ: Այդ ջերմ հոգածությամբ էլ, սիրելի դպրոցականներ, մաղթում եմ ձեզ` լինել ուսումնասեր, աշխատասեր և կենսասեր: Նոր ուսումնական տարին թող դառնա բոլոր դժվարությունները հաղթահարելու և վերելքներ նվաճելու հերթական աստիճանը և ձեզ պարգևի երկրի իսկական տերը զգալու կարողություն: Ջերմ ձեռքսեղմումով շնորհավորում եմ ձեզ` մանկավարժներիդ և ծնողներիդ: Համոզված եմ, որ ձեր նվիրումը, պատրաստակամությունը և կարողությունները կծառայեցնեք մեր քաղաքի, մեր պետության և դպրոցական երևանցիների`` որպես անհատների, ձևավորման շատ պատասխանատու գործին: Շնորհավոր նոր ուսումնական տարի, և բոլորս` ի գործ: