Որոշակի հստակեցումների մեկնարկը` Հարավկովկասում


Թուրք¬ադրբեջանական տանդեմի պայծառատեսությունը, թե օգոստոսին ինչ¬ինչ գործընթացներ իրենց ազդեցությունը կունենան Ղարաբաղյան խնդրի լուծման վրա, իրականացավ. գործընթացը սկսվեց£ Միայն թե, որքան էլ փորձառու համարվի թուրքական դիվանագիտությունը, այնուամենայնիվ, նրա կանխատեսումների և իրականության միջև որոշակի անհամապատասխանությունն ակնառու է£ Այլապես հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հայաստանում Ռուսաստանի ռազմահենակետի տեղակայման ժամկետի երկարացման մասին հայ¬ռուսական պայմանագրի ստորագրմանն անմիջապես հաջորդեցին Բաքվից ու Անկարայից տարածվող լուրերը, թե տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով, շատ հնարավոր է, որ Նախիջևանում էլ Թուրքիայի ռազմաբազան տեղակայվի... Հայաստանում մեր ռազմավարական գործընկերոջ ռազմահենակետի տեղակայման պարագայում միակողմանի և պարզունակ է այն պատկերացումը, թե երրորդ երկրի հետ Հայաստանի պատերազմի դեպքում այստեղ տեղակայված ռուսաստանյան մի քանի հազարանոց բանակի մարդկային ուժը պետք է աջակցի մեզ£ Հայ¬ռուսական այս պայմանագրի էությունը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից£ Ըստ էության, միջպետական այս փաստաթղթի համաձայն, Հայաստանը մտնում է Ռուսաստանի միջուկային հովանու ներքո` դրանից բխող բոլոր հետևանքներով£ Ադրբեջանի և Թուրքիայի ջղաձգությունը սրանից բացի, այլ պատճառներ ևս ունի£ Խնդիրն այն է, որ հեղափոխության պատճառով Հարավային Կովկասից հեռանալուց հետո բոլշևիկյան Ռուսաստանն Անդրկովկաս վերադարձավ Հայաստանի տարածքները Թուրքիային և նորաստեղծ Ադրբեջանին վաճառելով£ Այնուհետև արդեն ելցինյան Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում որոշ չափով թուլացել էին, և օգոստոսին ստորագրված հայ-ռուսական պայմանագրով Մոսկվան, կարծես, երկրորդ անգամ է վերադառնում տարածաշրջան, բայց այս անգամ արդեն` ոչ Հայաստանի հաշվին, այլ ընդհակառակը` ուժեղացնելով նրան£ Թերևս, Ռուսաստանի այս` երկրորդ վերադարձը, ժամանակագրային առումով, կարելի է պայմանականորեն երկու մասի բաժանել£ 2008¬ին` ռուս¬վրացական պատերազմով Անդրկովկասում սկիզբ առած Ռուսաստանի հաստատման գործընթացն ավարտվեց երկու տարի անց` դարձյալ օգոստոսին, հայ¬ռուսական հիշյալ պայմանագրով£ Հատկանշականն այն է, որ 2008¬ին Արևմուտքը լրատվամիջոցներով հակառուսական արշավ ծավալեց, Եվրամիության պատվիրակությունը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի գլխավորությամբ ժամանեց ռուս¬վրացական հակամարտութ յան գոտի` Կրեմլին հորդորելով չներխուժել Վրաստան£ Իսկ ռուսական ռազմաբազայի մասին փաստաթղթի` Երևանի և Մոսկվայի ստորագրումը Վաշինգտոնին չչարացրեց£ Այս հանգամանքը, թերևս, վկայում է, որ այս պահին Միացյալ Նահանգները նույնպես շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդմամբ£ Անցած մի քանի տարիների ընթացքում առկա զարգացումները վկայում էին, որ Անկարան ջանում էր ներթափանցել Հարավային Կովկաս£ Նրան խոչընդոտողն այն ժամանակ էլ Հայաստանն էր£ Թուրքիայում, թերևս, հասկացել են, որ վրիպել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, և քաղաքական վերնախավն այժմ շահագրգռված է այդ սառեցված գործընթացը վերսկսել£ Այդ գործում օժանդակության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի մատակարարումները վերականգնելու ակնկալիքով Անկարան պատվիրակություն էր ուղարկել Վաշինգտոն£ Սակայն Միացյալ Նահանգների կոնգրեսականների հետ հանդիպում չէր կայացել. նրանք արձակուրդում էին£ Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թուրքերը մտադիր են նաև հոկտեմբերին այցելել Վաշինգտոն և ի թիվս այլնի, խոսել նաև Հայկական հարցի մասին£ Հրանտ Դինքի սպանության գործով Եվրոդատարանում սկսված քաշքշուկից չազատված` Թուրքիայի համար մի նոր խնդիր առաջացավ£ Իրանի փոխնախագահը վերջերս առաջին համաշխարհային պատերազմի մասին ելույթում ասել էր, թե հարյուր տարի առաջ թուրքերը կոտորել են հայերին£ Դժվար չէ պատկերացնել, թե այս հայտարարությունն ինչ շոկ է առաջացրել Թուրքիայում. չէ՞ որ ասվածի հեղինակն այն երկրի փոխնախագահն է, որի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն ՄԱԿ¬ի ԱԽ¬ում դեմ է քվեարկել Անկարան, ինչի համար էլ Միացյալ Նահանգները դադարեցրել էր ռազմական տեխնիկայի մատակարարումները£ Այս ամենի համատեքստում Վաշինգտոնի կողմից հայ¬ռուսական պայմանագրի նկատմամբ կառուցողական վերաբերմունքը չէր կարող ջղաձգություն չառաջացնել Անկարայում£ Մյուս կողմից, հետաքրքիրն այն է, որ հենց այդ օրերին Թուրքիան իրեն թշնամի համարվող երկրների ցանկից հանեց Ռուսաստանի Դաշնության անունը£ Չի բացառվում, որ այս պարագայում մենք գործ ունենք թուրքական դիվանագիտական խորամանկության հետ£ Այսպիսով, Թուրքիան գուցե ցանկանում է Միացյալ Նահանգներին զգուշացնել, որ ինքը կարող է վերջնականապես հեռանալ նրանից` միանալով աշխարհաքաղաքական մյուս բևեռ` Ռուսաստանին£ Կամ էլ, պատմությունից ստացած դառը փորձը հուշում է Անկարային, որ ռուսական արջի հետ լավ հարաբերություններ պետք է պահպանել£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ