Ընդդիմության առաջնորդը զգուշացնում է, որ Ռուսաստանին արյունոտ հեղափոխություն է սպառնում£


Տագնապալի այս վերտառությամբ կանադական National Post¬ը, Կանադայի համար անուրախ մի տարելիցի առիթն օգտագործելով, ներկայացրել է ՌԴ նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի` այսպես ասած` հակապուտինյան մի քանի նկատառումներ£ Որ ընդդիմադիր գործիչը պետք է փնովի և իշխանությունների խոցելի արարքների մասին բարձրաձայնի` օրինաչափ երևույթ է£ Մանավանդ` նախկին իշխանավորի պարագայում, ով վերստին կառավարման համակարգ վերադառնալու հույսեր է փայփայում£ Սակայն օտար երկրներում քո պետությունը վարկաբեկելո՞վ£ Ռուսաստանի ներքին հարցերը մեր քննարկման խնդիրը չեն, իհարկե£ Սակայն այս փաստը վերստին մտորել է տալիս, թե որքան կարծրացած է հետխորհրդային հոգեբանությունը£ Թերևս հենց դրանով էլ առաջնորդվում է Արևմուտքը` այսպես կոչված ժողովրդավարության դասեր տալով շուրջ 2 տասնամյակ արդեն գոյություն չունեցող պետության քաղաքացիներին£ Հետաքրքիր է, օրինակ, ամենաժողովրդավար երկրի իշխանությունները սառնասրտորեն հանդուրժո՞ւմ են չարտոնված ցույցերն ու հանրահավաքները… Եվ ընդհանրապես ի՞նչ է, ի վերջո, ժողովրդականություն ասածը, որը, մերկությունը չծածկող սավանի նման, հակամարտող կողմերից յուրաքանչյուրը դեպի իրեն է ձգում£ Ընդդիմության և իր ապրուստից դժգոհ մարդիկ ժողովրդավարություն են պահանջում… նույն այն իշխանությունից, որի դեմ ըմբոստանում են£ Վերջիններս էլ որոշակի ազատություններ թույլ տալով պնդում են, որ ժողովրդավարական երկիր են կերտում… Սա իմիջիայլոց£ Հիմա լսենք Բ. Նեմցովի գանգատը` կանադացիներին£ *** Երկուշաբթի, երբ Կանադան պաշտոնապես առաջին անգամ նշում էր Սև ժապավենի` նացիզմի և կոմունիզմի միլիոնավոր զոհերի հիշատակի օրը, ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովը նախազգուշացրեց, որ անսանձ նոր հավակնությունը երկիրը մղում է դեպի հեղափոխություն£ Մոսկվայում չարտոնված ցույցին մասնակցելու համար ձերբակալվելու հաջորդ օրը պրն Նեմցովը հանդես եկավ Ռուսաստանի վարչապետ և նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությամբ£ - Պուտինը ՀԱԿ (Խթը)¬ի հավատարիմ որդին է` ազատությանը չհավատացող, միայն դիկտատուրային ու կառավարման հավակնոտ ոճին հավատացող,¬ հայտարարել է ընդդիմադիրը£ - Պուտինիզմը աղետ է երկրի համար,¬ ընդգծել է Նեմցովը` Տորոնտոյի համալսարանի կոնֆերանսում իր ծրագրային ելույթում£¬ Պուտինը դեմ է ազատությանը. նա վախենում է ռուս ժողովրդից£ Նա վախենում է հանրահավաքներից, նա վախենում է ընդդիմությունից և վախենում է ընտրություններից… Ռուսաստանի ժողովուրդն այնքան է հոգնել Պուտինից ու նրա թիմից, որ վաղ թե ուշ պարզապես փոխելու է համակարգը£ Սակայն երկրի համար իրական վտանգն այն է, որ կարող է արյունալի հեղափոխություն տեղի ունենալ£ Խնդիրն այն է, որ Ռուսաստանում ընտրություններ չկան` հավելել է պրն Նեմցովը` 2012 թ. ընդդիմության հավանական թեկնածուն. - Դա կարգավորվում է Կրեմլի հրամանով£ Կրեմլում արդեն ընդունված են բոլոր որոշումները, թե ով է ընտրվելու, ինչ բյուջեներ են հատկացվելու, ինչը կարելի կլինի քննարկել և ինչը չի կարելի£ 51¬ամյա պրն Նեմցովը Բորիս Ելցինի օրոք 2 անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը և եղել է ընդդիմադիր «Աջ ուժերի միություն» կուսակցության հիմնադիրներից մեկը£ Հիմա Մոսկվայում նա դատարանի առաջ պետք է կանգնի£ Նրան բանտային 30 օրեր են սպառնում` 3 շաբաթվա ընթացքում Մոսկվայում 2 չարտոնված ժողովրդավարական ցույց կազմակերպելու համար£ Անցյալ աշնանը Կանադայի խորհրդարանը օգոստոսի 23¬ը հայտարարել է Սև ժապավենի օր` ի հիշատակ հիտլերյան նացիզմի և ստալինյան կոմունիզմի վարչակարգերից տուժած ու զոհված միլիոնավոր մարդկանց£ Այդ օրը ստորագրվել է Մոլոտով¬Ռիբենտրոպի դաշնագիրը, որով սկիզբ դրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմին և Հյուսիսային ու Հարավային Եվրոպայի բաժանմանը` նացիստական և խորհրդային ազդեցության ոլորտների£