Ռուսաստանն այլևս հնարավոր սպառնալիք չէ


Թուրքիան Ռուսաստանին «դուրս է մղել» այն պետությունների ցանկից, որոնք հավանական վտանգ են ներկայացնում այդ երկրի ազգային անվտանգության համար (տեղեկացրել է Today°s Zaman¬ը)£ Երկրի ազգային անվտանգության խորհրդի կազմած` Թուրքիային թշնամի պետությունների ցուցակում Ռուսաստանն ընդգրկվել էր դեռևս խորհրդային ժամանակներում, որովհետև սատարում էր քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը£ Թուրքերը նույնիսկ պնդում էին, թե քուրդ ապստամբներն իրենց զենքի մեծ մասը ստանում են Մոսկվայից£ Սակայն, ինչպես նշել է թերթը` վերջին տարիներին Ռուսաստանն ու Թուրքիան բարելավել են դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցություն սկսել առևտրի և էներգետիկայի բնագավառներում£ Բացի այդ, երկու երկրների հետախուզական ծառայությունները համագործակցում են` էներգիայի մատակարարման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ£ Միաժամանակ` «Գազպրոմը» նախնական համաձայնագիր է ստորագրել` Թուրքիայի առափնյա ջրերում «Հարավային հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ£