ԱՆԱՎԱՐՏ ԼԵԳԵՆԴ


Թի°կ¬թա°կ, թի°կ¬թա°կ... Ի լուր աշխարհի հնչեցնում է Անտեսանելին իր իսկ պարգևած երկրային կյանքի ակնթարթները£ Թի°կ¬թա°կ, թի°կ¬թա°կ... Միայն Ինքը գիտի հանրագու մարը ամեն մի կենդանի արարածին հատկացրած ժամանակի£ Անքթիթ հետևում է, թե ով ինչպես է տնօրինում իր բաժինը, բայց, առեղծվածային սկզբունքայնությամբ, Իրեն է վերապահում մենաշնորհը վերջնականգի£ Նաև` արդարներին մեղավորներից զատելու£ Ի°ր սահմանած օրը£ Թի°կ¬թա°կ, թի°կ¬թա°կ... Նույն հատու ռիթմով շարունակում է հաշվել` կարծես չնկատելով ոմանց անէացումը գերբնակեցված Երկրի վրայից£ Չնկատելո՞վ արդյոք£ Իր պատկերով ու նմանությամբ ստեղծվածներին է մեծահոգաբար թողնում հաճելի, դժվարին և ուսանելի հոգսը լավագույններին հավիտյանս ապրեցնելու£ Համամարդկային տարեգրքում յուրաքանչյուր ազգ իր էջն է լրացնում` սերնդեսերունդ փոխանցելով հուշը ստեղծած ամենաարժեքավոր գանձերի, օրհնյալ ու նզովյալ անհատների£ Ժամանակի և տարածության մեջ հարատևում` տեսակի տոկունությամբ, ճանաչվում առավելապես հոգևոր¬մշակութային արարչագործության ինքնատիպությամբ£ Որքան բեղուն է ազգի արգանդը տաղանդավոր անհատականություններով, այնքան հաստատուն է ունեցած տեղը մարդկության համաշխարհային ընտանիքում£ Եվ, որպեսզի չամբոխանանք, պարտավոր ենք արժանին հատուցել բոլոր նրանց, ովքեր իրենց անմիջական ավանդն են ներդնում ազգային արժանապատվության հիմնասյուների ամրաշաղախում£ Գնահատման չափանիշների այդպես էլ չհստակվող տարերահորդ տեղատարափում արդյո՞ք չենք մեղանչում մեր նվիրկան պարտքի թերակատարմամբ£ Մականունավոր ների գերիշխանության բազմաբարդ ներկայում, ըստ իս, ազգային հերոսի կոչմամբ պիտի մեծարել հատուկենտացող նվիրյալներին, հատկապես, ազգի մտավոր առողջ սերուցքի£ Մարդկային ազնիվ ու գունեղ նկարագրի պարփակած հոգևոր կենարար ներուժի չորստասնամյա հարյուրավոր դերացայտումներով արդի հայ թատրոնի խոշորագույն արտիստ Վլադիմիր Մսրյանը, անկասկած, բացառիկ նվիրյալներից էր£ Երբեք չդավաճանելով ճշմարիտ արվեստին` իր ըմբոստ ու երիտասարդ խառնվածքով անբասիր ծառայեց իր ժողովրդին, անվրեպ զգաց ու բյուրավոր երկրպագուներին թատերահնարքների խորագիտությամբ ու նուրբ հյուսվածքով փոխանցեց ժամանակի զարկերակի տրոփյունի խորին խորհուրդը£ «Բոլոր ժամանակների լավագույն Նիկոլո Պագանինին» եթե նույնիսկ (պապանձվի°ր, լեզու) ոչինչ չաներ անցյալ դարի 80-ականներից հետո, փառավորապես կարող էր հանգստանալ վաստակած հեղինակավոր մրցանակներով ու ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր տիտղոսով հյուսված հանրահռչակման հաղթապսակով£ Արդեն համաժողովրդական սեր էր վայելում և ապահովել էր մնայուն տեղը մեր մշակութային տարեգրության ոսկեմատյանում£ Բայց նա, լինելով քանքարավոր արվեստագետ ու անսպառ ասելիք ունեցող ճշմարիտ հայրենասեր մտավորական, փառադափնիներով չէ, որ իմաստավորում էր ապրած օրերը£ Անդուլ աշխատասիրությամբ, պրպտուն ու չծերացող իր ստեղծագործական մտքով, կատարողական բյուրեղացած տեխնիկայով շարունակում էր խնամքով գուրգուրել ու ապրեցնել կերտած հերոսներին£ Համարձակ փորձարարության գնալով թատրոնում և կինոյում` անզուգական իր ձեռագրով, բեմափորձի նախանձելի գունագեղությամբ ու ասելիքի հախուռն կուտակումներով մանրանկար չական խորունկ պատկերավորությամբ էր օժտում ցանկացածին£ Ինքնահատուկ վառ թատերայնությամբ բեմավորած նրա կերպարաշարում առանձնակի փայլով շատերիս համար անգերազանցելի մնաց ամենաերկարակյացը` Հերոստրատը£ Գրիգորի Գորինի «Մոռանալ Հերոստրատին» տրագիկոմեդիայի խանդիկյանական կուռ մեկնաբանության անանցողիկ հրատապությունը Վլադիմիր Մսրյանն անմնացորդ ինքնակիզմամբ պահպանեց` 33 տարի անընդմեջ հարաճուն վարպետությամբ գլխավորելով ներկայացման փոփոխվող դերասանախմբի ընդհանուր խաղը£ Թատերարարման վարարուն կախարդանքով առլեցուն նրա Հերոստրատի բեմակենդանացմանն անմիջականորեն հաղորդակցվողները հոգևոր ու մտավոր հարստացման հզոր կենսակունք էին գտնում առակաշունչ այս տարողունակ ներկայացման անվրեպ ներգործությամբ£ Խաղընկերները, ներշնչված Հերոստրատ¬Մսրյանից ինքնաբուխ ժայթքող թատերալիցքերով, առավելագույնս թանձրացնում իրենց մարմնավորած հերոսների կենսաթրթիռ նկարագրերը` միաժամանակ շեշտադրելով դրանց տարատեսակության կոնկրետ դերակատարութ յունը մարդկության պատմության ողջ ընթացքում£ Սկսած մ.թ.ա. 356 թվականից մինչ 21¬րդ դարասկիզբ, շերտ առ շերտ բացելով մարդ արարածի խեղման ու հրեշավոր անկման հավատընծա պատկերը գեղարվեստական ընդհանրացման բարձր մակարդակով£ Հեղինակային մերկապարանոց խրատաբանությունից հնարամտորեն հրաժարվելով` խելամիտ կենսակերպի ախտազերծման անհրաժեշտության գիտակցությունն են սերմանում մարդակեր ճղճիմ մանրէներով ծանրաբեռնված ուղեղներում£ Պատահականության օրինաչա փությա՞մբ էր£ Գուցե£ Արտիստի վերջին բեմելը մշտահմա Հերոստրատով եղավ£ Վերջին թատերապատգամը` նույնպես: Ինձ համար անգերազանցելի այս ոսկեքանդակ դերակերպարի մսրյանական կենդանացման երջանիկ հանդիսատեսը լինելով` լեգենդար այս ներկայացման անուրանալի արժեքավորությունն եմ վերագտնում որպես թատերարար ման հրաշալի դասագիրք նաև£ Իսկապես վաղաժամ էր հեռանալդ, Վարպետ£ Իրականանալիության շեմին հասած Չեխովդ ու Բարդուղիմեոսդ էլ մեզ նման, թատրոն ոտք դրած վեհերոտ նորերի ու հուսալի խաղընկերությանդ ապավինող հների նման` որբացան£ Անավարտ մնացին, ավաղ, թատերալեգենդիդ մանրակրկիտ նախապատրաստված երկու շքեղ էջ£ Հազար ափսոս£ Միաժամանակ` հազար երանի նրանց, ովքեր լիուլի վայելել են քո արվեստի կենդանի հրաշքը£ ...Թի°կ¬թա°կ, թի°կ¬թա°կ. ի¯նչ արագ ես հեռանում` մատնելով մեզ կսկծալի կարոտի, որն ահագնանում է մեզ բաժանող ժամազարկերի համառ առաջընթացով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ