Լեոնիդ երկո՞ւ...


Չունենալով առաջինի գունագեղությունը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանի նախաձեռնած Մնջախաղի թատրոնների ծաղկաձորյան միջազգային II փառատոնը քառօրյա հանդիսաշարով որոշակիորեն արդարացրեց «Մարզերում մշակութային կյանքը աշխուժացնելու» պետական ծրագրի պահանջները£ Հանիրավի էր տեղի ունեցածից ավելին կամենալ ու ակնկալել£ Բարեկիրթ կազմակերպվածությամբ (հրաշալի աշխատեցին հատկապես կամավորները) հնարավոր եղավ անխաթար պահել ողջ ընթացքը£ Բայց անհնար էր, առկա ռեսուրսներով խուսափել ոչ մնջախաղային խաղացանկային «ներարկումներից»£ Ասենք, կամերային թատերասրահի ի սկզբանե բացառմամբ, նպաստավոր չեն լինելու երբևէ բացօթյա «խաղահարթակները» մտերմիկ` մնջախաղաց դերասան-հանդիսատես փոխըմբռնման համար£ Լուրջ խոսակցություն ծավալելուն, բաց երկնքի տակ, դժվարությամբ էին համակերպվում հատուկենտ պրոֆեսիոնալները£ Պատահական, տարաշերտ հանդիսատեսը գերազանցապես զվարճություն, թամաշա էր փնտրում£ Լուրջ թատերասերները չէին գոհանում փառատոնի ուրույն տեսակի այլափոխությունների գերակայությունից£ Պարզվեց, ստանձնած հեռահար նպատակի հետևողական կենսագործմանը զրնգուն հնչողություն ապահովելու համար բավական չէր կազմակերպչական եռանդը: Նյութական պատկառելի ներդրումներով միայն կարելի է բարձրարվեստ փայլ ապահովել միջազգային հավակնություն հետամտող մշակութային միջոցառումներին, դրանց անցկացման ձևաչափերը համապատասխանեցնել վերագրված իրադարձային նշանակությանը£ Հանրաճանաչ հյուրերից մի քանիսի` Վահրամ Զարյանի (Ֆրանսիա), Ռիչմոնդ Շեպարդի ու Իման Լիզարազուի (ԱՄՆ) հետ նախնական ընդամենը երկու հանդիպումով միանգամայն պարզ դարձավ, որ 2008¬ին Ծաղկաձորում կազմակերպված Մնջախաղի միջազգային II փառատոնի վաղեմի գլխավոր նպատակը` Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնանկության տխուր իրողության փաստացի վերացումը, կապույտ երազ է մնում եզակի թատերատեսակը դժվարին նվիրումով պահպանող հայ պրոֆեսիոնալ մնջախաղացների փոքր խմբի համար£ Անփոփոխ է մնում «2008¬ի լավագույն նոր թատերանախագիծ» մրցանակը հանձնելիս բարձրաձայնված գովեստում պարփակված կիսապաշտոնական հիմնավորումը. «Ով ունակ է աշխատելու, առանց շենքի էլ հիանալի գոյատևում է»£ Ակնհայտ էր նաև, որ լղարիկ դրամագլխով նոր փառատոնը ստիպված էր թոթափել խաղացանկը թանկարժեք հայտերից («խաչվեց», փաստորեն, վրացական «Հիսուսն» էլ...) ու ապավինել մեր մշակութային դաշտում առկա 6 տարաժանր թատերախմբերի ներուժին£ Բայց որ երկրորդ փառատոնամուտը զրկված պիտի լիներ նախորդի գունագեղ զվարթ ազդականչերից, ամենևին չէինք սպասում£ «Օվասիս»¬ի վառվռուն «աժդահաների» պարահանդեսային հրավառությունից զերծ (անբարենպաստ եղանակով ձախողվեց, ըստ էության, ընթացիկ ելույթն էլ) կենտրոնական հրապարակում թախիծն էր թևածում` տարօրինակ կերպով դուրս հորդելով բացօթյա բեմահարթակի երկու կողմերում տեղադրված պաստառներից մունջ ժպտացող Լեոնիդ Ենգիբարյանի տխրատամուկ հայացքից£ Ծաղկաձորյան զով երեկոն շուտով անսպասելիորեն հագեցավ վաղամեռիկ տաղանդաշատ հայ ծաղրածուի աներևույթ ներկայությամբ, երբ նրա հանրածանոթ էտյուդների վերամարմնավորումները, որպես ծննդյան 75-րդ տարեդարձի «թատերաձոներ», իրար հաջորդեցին մերօրյա հայտնի ու սկսնակ արտիստների անթաքույց ջանադրությամբ£ Հատկապես տպավորվեցին վարպետ մնջախաղացներ Համլետ Չոբանյանն ու Արա Հարությունյանը, նորահայտ շնորհալիներ Դավիթ Սարգսյանն ու ԳարՍուն£ Հավաքական գնահատությամբ, փառատոնային խաղացանկի ամենազրնգուն փայլը Մնջախաղի պետական թատրոնի «Արդաղիոն»¬ն էր£ «ԾՈսՌվՏՉՈÿ չՐÿՊՈ» թատերաստուդիա յի «Կարոլինայի երազը», խաղարկման ակնհայտ անհամաչափությամբ, ակնկալված արժեքավորությունը չհավաստեց£ Մեր «Միհր»¬ի ուշագրավ «Սև ամրոցը» առաջնախաղի օրինաչափ «կարգավիճակից» գործնականում թոթափվելու ճամփա պիտի անցնի դեռ£ Երբ բեմահարթակին երևաց Պետեր Պոպերը` Ենգիբարյանի Բարբարա դստեր չեխ որդին, բացօթյա սրահով կարոտի ալիք անցավ£ Ակնհայտ էր մարդկային խառնվածքի հարազատությունը մեզ անչափ սիրելի պապին, ում, ավաղ, ճանաչել է հետմահու, երբ ծննդյան 14¬րդ տարեդարձին նկարչուհի մորից նվեր է ստացել հուշ¬ճամպրուկը£ Զարմանալի ինքնաճանաչողություն գտնելով քնարական նովելներում (հատկապես` «Հովանոցը», «Ջութակը», «Նա և նե»)` սկսել է փնտրել հանրաճանաչ պապի երբեմնի մտերիմներին, գործընկերներին£ Մոսկովյան դեգերումներում բացահայտել հայեցի արմատները£ Եվ, մի կողմ թողած խեցեգործությամբ հրապուրվածությունը, վախվորած մտմտացել դերասան դառնալու երազանքի իրականացման շուրջ£ Հռչակավոր չեխ ծաղրածու Դմիտրիի ելույթով գայթակղությունը մղել է առաջին լուրջ քայլերին£ Պապի լավագույն աշակերտներից մեկի` հայ արդի կրկեսային արվեստի հիմնասյուն Սոս Պետրոսյանի և Ժիրայր Դադասյանի գորովալից ուղղորդմամբ փոքր¬ինչ շտկելով իրեն ամենից շատ դուր եկած մանրապատումների կատարումը` համարձակորեն քանցիս բարձրացավ փառատոնային խաղահարթակ£ Իր մասնագիտացմամբ լրջորեն մտազբաղ վարպետների ուղենշած «Ճանապարհը դեպի կրկես», որ ենթադրվում է սկզբնավորվել Ենգիբարյանի մեկ այլ ուշիմ սանի` Եկատերինբուրգի կրկեսային դպրոցի տնօրեն Մարչևսկու ներգրավմամբ, հույս է ներշնչում, որ պատանեկան թրծվածքով 25-ամյա Պետերը, ով կրկեսը գերադասում է մնջախաղից, գուցե երկրորդ Լեոնիդը դառնա£ Չէ՞ որ պապն էլ անմիջապես չի գտել ու հարթել իր կոչմանը հասնելու ուղին£ Դառնալով Լեոնիդ Ենգիբարյանի անունն այսուհետ կրելու պարտավորված Ծաղկաձորյան փառատոնի առաջին երեկոյի հուսաշող հայտնությունը` Պետեր Պոպերն անմիջապես ամենքի գլխապտույտ առաջացնող ուշադրության ու գուրգուրանքի մոգական մթնոլորտով պարուրվեց£ Լեոնիդ երկո՞ւ. մի՞թե ցնորք է` երբևէ կորսվածը վերագտնելու կամ էլ` գեթ կորստի ցավը մեղմելու£ Պետական ներկայացուցչական միջավայրում Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը անհամեմատ հագեցած հանդիսաշարային տոնաշուքով ողողած ավարտական երեկոյի գլխավոր հերոսն էլ նա էր£ Եթե օժտված է տաղանդավոր պապի անդուլ աշխատասիրությամբ ու պրպտուն մտքով, կարծում եմ, առանց բացառության բոլորին համակրելի դարձած մնջկատակ Պետերը հուսախաբ չի անի£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ