Նորից կրքեր` Սահակաշվիլու դեմ


Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը մտադիր է հայց ներկայացնել Հաագայի միջազգային դատարան` նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն պատասխանատվութ յան ենթարկելու պահանջով£ - Օգոստոսի 26¬ը Վրաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական օրերից մեկն է, քանի որ 2 տարի առաջ, այդ օրը Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը£ Դա տեղի չէր ունենա, եթե Սահակաշվիլին պարտադրված և ակնհայտորեն տանուլ տրված պատերազմից հետո անմիջապես հրաժարական տար, այլ ոչ թե կառչեր իր բազկաթոռին,- անցյալ շաբաթ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին£ Նրա պնդմամբ ներկայումս Սահակաշվիլուն իշխանությունից հեռացնելու երկու տարբերակ կա` ժողովրդական ապստամբություն կամ նրան միջազգային դատարան հանձնել£ - Մենք գտնում ենք, որ ժողովրդական ապստամբությունն այսօր անթույլատրելի է, այդ պատճառով էլ պետք է նա ձերբակալվի և հանձնվի դատարան,¬ հայտարարել է Նաթելաշվիլին£