ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Երևանի կրկեսի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր£ Հայկական կրկեսի հիրավի նվիրյալ Ս. Պետրոսյանն այսօր էլ նույն խանդավառությամբ աշխատում է կրկեսում, կրթում է սաներ, որոնք աշխատում են ոչ միայն հայկական, այլև աշխարհի տարբեր կրկեսներում£ Նրա զավակները` հարսն ու թոռը, նույնպես կրկեսային արվեստն են ընտրել` որպես կյանքի ճանապարհ£ Որդին` Սոս Պետրոսյան կրտսերը և հարսը` Վիկտորիան, իրենց հայտնի «Տրանսֆորմացիա» համարով սահմանել են աշխարհի բացարձակ ռեկորդ և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում£ Թոռնիկը` Սոս Պետրոսյան երրորդը, աճպարարների աշխարհի առաջնությունում նվաճել է գլխավոր մրցանակը, դուստրը` Նաիրա Պետրոսյանը, մեր կրկեսի գլխավոր ռեժիսորն է, «Լեոնիդ Ենգիբարյան» անվան ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև կրկեսի կենդանավարժը և հաղորդավարը£ Ամեն տեղ փնտրել եմ հայի - Հայկական կրկեսային արվեստն այսօր շատերիս կողմից մեծ գնահատականի է արժանանում հատկապես Ձեր և Ձեր ընտանիքի ներդրած ավանդի շնորհիվ£ Իսկ ի՞նչ է կրկեսը Ձեզ համար£ - Մոտ օրերս լույս տեսավ իմ առաջին գիրքը, որը նվիրված է իմ ծննդյան և գործունեության 60-ամյակին£ Այնտեղ, կարծում եմ, տվել եմ Ձեր հարցի պատասխանը£ Կրկեսը երջանկություն է բերել ինձ£ Երբ մտածում եմ, թե ինչ է կրկեսն ինձ համար, երբ թերթում եմ իմ ամբողջ կենսագրությունը, հասկանում եմ, որ կրկեսը մեծ երջանկություն է բերել ինձ, նաև իմ ողջ գերդաստանին£ Ես կարողացա բոլորի մեջ սեր ներարկել այս արվեստի հանդեպ` չնայած սկզբում ավելի շատ ուզում էի հետ պահել նրանց, քանի որ սա շատ բարդ ասպարեզ է£ Տղայիս ուղարկեցի պարարվեստի ուսումնարան, աղջկաս` թատերական ինստիտուտ, հարսս իրավաբան էր, բայց բոլորը եկան կրկես£ Թոռնիկներիս հետ էլ չէի ուզում պարապել, բայց Սոսն արդեն աշխարհի լավագույն աճպարարն է... - Ըստ Ձեզ` կրկեսի նկատմամբ հետաքրքրությունն ավելացե՞լ է, թե՞ նվազել£ - Հայերը կրկես շատ են սիրում£ Մենք կրկեսային արվեստի հարուստ ավանդույթներ ունենք£ Դժբախտաբար ես կրկեսային թեմաներով գիտական թեզ պաշտպանած միակ մասնագետն եմ գիտությունների ակադեմիայում£ Փորձել եմ պարզել, թե որտեղից են գալիս կրկեսային ավանդույթները, որոնք են կրկեսային արվեստի գեղարվեստական հատկանիշները£ Այս ամենը վերլուծելով` համոզվել եմ, որ կրկեսի հանդեպ մեր ժողովրդի սերը խորն ակունքներ ունի£ Վերջին շրջանում սոցիալական պայմանների պատճառով մարդիկ քիչ են հաճախում կրկես£ Չնայած կրկեսի տոմսի արժեքն ամենացածրն է` ընդամենը հազար դրամ£ Կար ժամանակ, երբ ամեն օր ներկայացում էինք նշանակում, հանգստյան օրերին նույնիսկ երկու անգամ, այսօր ներկայացումները շաբաթական մեկ կամ երկու անգամ են£ Մարդիկ գալիս են` մի քանի ժամով կտրվում հոգսերից, մանկանում... - Ի՞նչ խնդիրներ կան հայկական կրկեսում£ - Եթե խոսքը շենքային պայմաններին է վերաբերում, ապա` կամաց¬կամաց վերանորոգում ենք այն£ Նախասրահները, որոշ հանդերձարաններ վերանորոգվել են£ Գազ ենք անցկացրել, դա իսկական հերոսություն էր. կրկեսն արդեն ջեռուցվում է£ Սակայն շենքը դրսից շատ անշուք է, վերանորոգման անհրաժեշտություն կա£ Մեծն Ենգիբարյանի արձանը կարծես ամեն անգամ հորդորում է` շուտ վերանորոգեք£ Համոզված եմ, որ կրկեսի շենքը շուտով կդառնա մեր հանրապետության ամենալավ մշակութային օջախներից մեկը£ Բայց մեր բնագավառն ասես անտեսված է£ 30 տարի շարունակ կրկեսային ոչ մի գործիչ կոչման չի արժանացել£ Ինքս էլ որևէ կոչում դեռ չունեմ£ - Ասում են` ծափերը վաստակվում են... Հիշո՞ւմ եք Ձեր առաջին ծափերը, առաջին հանդիսատեսին, առաջին ելույթը£ - Ես ծնվել եմ Թբիլիսիում£ 1963 թ., լսեցի, որ Թբիլիսիի կինոթատրոնում ցուցադրվում է «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում Ենգիբարյանն է£ Մոտ 200 անգամ նայել եմ ֆիլմը£ Որոշեցի, որ դառնալու եմ կրկեսի դերասան, չնայած այդ ժամանակ զբաղված էի ըմբշամարտով, մասնակցում էի դպրոցում կազմակերպված թատերական ներկայացումներին£ Խաղացել եմ նաև Թբիլիսիի Շահումյանի անվան թատրոնում, որն այսօր Պ. Ադամյանի անունն է կրում£ Մի օր էլ իմացա, որ հայկական կրկեսային կոլեկտիվը ելույթ է ունենալու Թբիլիսիում` Ենգիբարյանի մասնակցությամբ£ Անընդհատ ներկա էի գտնվում ներկայացումներին£ Մի օր էլ հաջողվեց հանդիպել, տեսնել Ենգիբարյանին£ Նրան ներկայացրի իմ ինքնուս հնարքները, որից հետո նա խորհուրդ տվեց ընդունվել Մոսկվայի կրկեսային ուսումնարան£ Այդ օրվանից անդադար փորձեր էի անում, մասնակցում էի տարբեր օլիմպիադաների£ Թբիլիսիի Շահումյանի անվան թատրոնում ես առաջին մրցանակը ստացա£ Իմ առաջին ծափերն էին... ծափեր, որոնք խթան դարձան, և ես 1966 թ. ընդունվեցի Մոսկվայի կրկեսային պետական ուսումնարան£ - Ո՞րն է Ձեր կյանքի ամենակարևոր հանդիպումը£ - 1970 թ., երբ ավարտում էի Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, ավարտական քննության ժամանակ իմացա, որ Ենգիբարյանը որպես հանդիսատես մասնակցելու է£ Անչափ հուզվեցի. մտածում էի` ինձ կհիշի՞, արդյոք£ Նույնիսկ չեմ հիշում, ինչպես կատարեցի համարս£ Հետո ասացին, որ Ենգիբարյանն ուզում է տեսնել ինձ£ Անհանգստությունս ու հուզմունքս մի կերպ զսպելով` մոտեցա նրան£ Նա համբուրեց ինձ ու ասաց. «Ես քեզ հիշում եմ, դու ընդունվեցիր, հաջողությամբ ավարտեցիր և հենց քո այս համարով ես քեզ ընդունում եմ հայկական կրկեսային կոլեկտիվ»£ Սա էր իմ կյանքի ամենակարևոր հանդիպումը£ Ենգիբարյանն ինձ համար ամեն ինչ էր£ Նա մանկավարժությամբ չէր զբաղվում, բայց ինձ շատ էր օգնում£ Ասում էր, որ ես իր միակ աշակերտն եմ£ Երբ Ենգիբարյանը նետում էր իր հնացած իրերը` կոշիկները, գլխարկը, ես թաքուն հավաքում էի. մինչ օրս պահում եմ£ Գիտեի, որ նա հանճար է£ - Ո՞վ է Ձեզ համար հայը£ - Ես աշխատել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ£ Միշտ հպարտ եմ եղել, որ ես հայ եմ£ Ամեն տեղ փնտրել եմ հայի£ Մի հյուրախաղերի ժամանակ, երբ աֆրիկյան երկրներում Հայաստանն էի ներկայացնում, Ալլա Պուգաչովան էլ էր մեզ հետ£ Նա ասաց, որ Մոզամբիկում հայ չեմ գտնի£ Իսկապես հայ չգտա£ Արդեն մեկնում էինք Մոզամբիկից, ճանապարհին զուռնայի ձայն լսեցի. հայեր էին£ Հայն ամուսնացել էր սևամորթի հետ, երեխաները սևամորթ էին, բայց զուռնայի երաժշտության ներքո ուտում-խմում էին... - Ի՞նչ տեղ ունի սերը Ձեր կյանքում£ - Շա°տ կարևոր£ Դա ինձ օգնում է ինքնահաստատվել£ Հաճախ էի սիրահարվում. առաջին դասարանից ամեն ամիս սիրահարվում էի£ Ուզում էի առաջինը լինել£ Միշտ գտնում էի մեկին, ում համար պիտի ջանք թափեի£ Երբ Մոսկվայից վերադարձա Հայաստան, անսամբլ ստեղծեցի, որտեղ ընդունվեցին երիտասարդ երգիչներ, պարողներ£ Ընդունվեց նաև մի աղջիկ` իմ ապագա կինը` Ջեմմա Շիրինյանը, որը լավ երգչուհի էր£ Ես առաջին անգամ լուրջ սիրահարվեցի, և այդ սերը փոխադարձ է մինչ օրս£ - Սոս Պետրոսյանը երազանքներ ունի՞£ - Ամենանվիրական երազանքս դարձյալ կրկեսի հետ է կապված£ Կուզեի` գար մի օր, որ կրկեսը շքեղ վերանորոգվեր£ Բոլոր հյուրերի համար լիներ առաջին մշակութային օջախը£ Կուզեի մեր հայ դերասանները հավաքվեին մեկ տանիքի տակ, մեր հարուստ ավանդույթները վերականգնվեին...

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ