Լավագույններն աշխարհում


Պետությունների յուրատեսակ դասակարգում կարելի է համարել վարկանիշային հերթական ցուցակը£ Կատարած հարցումների արդյունքներով Newsweek հրատարակութ յունը 100 երկրներից առաջին տեղը հատկացրել է Ֆինլանդիային£ Իսկ հարցումները մանրամասնում են 5 բաղկացուցիչներ. տվյալ երկրում կրթության, առողջապահության վիճակը, բնակչության կենսակերպը, տնտեսության զարգացման հարաճունությունը և քաղաքական իրադրությունը£ Առաջին եռյակում Ֆինլանդիայից հետո Շվեյցարիան է, ապա` Շվեդիան£ Առաջին տասնյակում նրանց հաջորդում են Ավստրալիան, Լյուքսենբուրգը, Նորվեգիան, Կանադան, Նիդեռլանդները, Ճապոնիան ու Դանիան£ Հարյուրակը եզրափակում են Նիգերիան, Կամերոնը և Բուրկինա-Ֆասոն. այսինքն` նշյալ չափանիշներով վատթարագույններն` ըստ ամսագրի£ Ամերիկայի Միացյալ Նահանգները 11¬րդ տեղում են, Գերմանիան` 12¬րդ, Մեծ Բրիտանիան` 14¬րդ, իսկ Ֆրանսիան` 16¬րդ£ Ռուսաստանն այդ ցանկում զբաղեցրել է 51¬րդ հորիզոնականը` Բելառուսից առաջ (55¬րդ տեղում), բայց Ուկրաինայից հետո (49¬րդը)£ Պատճառը առողջապահության վիճակն է և քաղաքական իրադրությունը£ Այլապես կրթության մակարդակով ՌԴ¬ն եղել է 31¬րդ, տնտեսական աճի ցուցանիշով` 36¬րդ, իսկ կենսակերպով` 50¬րդ հորիզոնականում£ Բայց առողջապահության քաղիրավիճակի համեմատականով այն ընդամենը 75¬րդ տեղին է արժանացել£