Ա¯յ քեզ մտահոգ երկիր


Կամ իսկապես սոցիալական հոգսերն են քիչ Շվեյցարիայում, կամ էլ այնտեղ սեքսն է թիվ մեկ կարևորության խնդիր£ Ու ահա թե ինչ են որոշել իշխանությունները. Ցյուրիխի փողոցներում հատուկ խցիկներ տեղադրել այն ավտոսիրողների համար, ովքեր պոռնկուհիների ծառայություններից օգտվում են հենց «տեղում»` ավտոմեքենաների մեջ (գրել է Austrian Times¬ը)£ Պատկառելի բարձրությամբ և անթափանցիկ այդ շինությունները ոչ այնքան սեքսի պոռթկումը զսպել չկարողացող վարորդի հարմարավետությունը կապահովի, որքան կողքով անցնող մեքենաների վարորդների և ուղևորների տեսադաշտից հեռու կպահի կրքոտ զույգին£ Նման խցիկներ տեղադրելու որոշման պատճառը Ցյուրիխի ոստիկանությունում ստացվող բազմաթիվ այն նամակներն էին, որոնց հեղինակները դժգոհում էին, որ իրենք ստիպված են լինում ակամա ականատեսը դառնալ մայրուղիներում կանգնեցված մեքենաների մեջ սեքսով զբաղվողների զեղումների£ Ավելին, նույնաբովանդակ բողոքներ սկսեցին ստացվել նաև մայրուղիների շրջակայքում ապրող բնակիչներից, ովքեր դժգոհում էին, որ չեն կարողանում պատուհան բացել, որովհետև հանդիպում են այդպիսի տհաճ տեսարանների£ Շվեյցարիայում պոռնկությունն արգելված չէ, և աշխարհի ամենահին մասնագիտությամբ զբաղվող կանայք պաշտոնապես գրանցված են և գտնվում են ոստիկանության, բուժհիմնարկների ու հարկային մարմինների հսկողության ներքո£ Ասում են` այստեղ գերազանցապես իրենց ծառայություններն առաջարկում են արտասահմանցիները` Հարավային Ամերիկայից, Ռումինիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլ երկրներից եկած կանայք£