Սերժանտ շունը` լավատեսության խորհրդանիշ


Ֆեյթ անունով երկոտանի շանը ԱՄՆ¬ի բանակի սերժանտի կոչում է շնորհվել այն բանի համար, որ կյանքի հանդեպ լավատեսություն է ներշնչում Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներում հաշմանդամ դարձած 2 վետերանների£ Լաբրադոր և չաու¬չաու ցեղատեսակների խառնուրդ Ֆեյթը ծնվել է առանց առջևի մեկ թաթի£ Նրա երկրորդ վերջույթը (դարձյալ` առջևի) ստիպված են եղել անդամահատել, որովհետև այն թերաճ է մնացել£ Եվ միայն հետևի 2 վերջույթներով մնացած շնիկին իր խնամակալության տակ է առել ամերիկուհի Ջուդ Ստրինգֆելոուն` Օկլահոմայից£ Իր որդու հետ կինը հոգացել է կենդանու մասին և նրան սովորեցրել` քայլել ունեցած 2 ոտքով£ Որպեսզի շունը հաճույքով մարզվի, որպես խայծ օգտագործել են գետընկույզի (արախիս) յուղը£ Շունն էլ հաճելիորեն զարմացրել է իր ընդունակություններով. շատ չանցած` նա սովորել է արագ ու վստահ քայլել£ Ու երբ մեծացել է, տիրուհին նրան սկսել է տանել այն հիվանդանոցները, ուր բուժվում են ծանր վնասվածքներ ստացած ամերիկացի զինվորականները£ Նրանց համար Ֆեյթն իսկական ներկայացումներ է կազմակերպում. վազվզում է հիվանդասենյակներով, հաչում է ու կլանչում` ամեն կերպ փորձելով զվարճացնել վետերաններին£ - Նա ոգեշնչում և սատարում է այդ երիտասարդ մարդկանց£ Շատ սրտառուչ է` տեսնել, թե նրա արարքներն ինչ արձագանք են գտնում,¬ պատմել է Ջուդ Ստրինգֆելոուն£ Տիրուհին տեղեկացրել է, որ մտադիր է Ֆեյթին առաջիկայում Մեծ Բրիտանիա տանել, որտեղ նա կկարողանա ծանոթանալ Աֆղանստանի պատերազմից վերադարձած զինվորականների հետ£