Քոչվորական «համահարթեցում»


 

Իսկ ա´յ` քոչվորների տխեղծ բարբաջանքներից զվարճանալ իսկապես կարելի է: Ո˜նց չծիծաղես օրինակ` Ադրբեջան կոչեցյալի արտգործնախարարության բողոքի հայտագրի վրա` ուղղված Տանզանիայի արտաքին գործոց գերատեսչությանը: Եվ ի˜նչ են պահանջել այդ նոտայով.

- Ադրբեջանական տարածք Լեռնային Ղարաբաղի անունը հանել նախարարության պաշտոնական կայքի երկրների ցանկից:

Ոչ ավել, ոչ պակաս` պահանջե˜լ են:

Ամբողջ հարյուր տարի աշխարհն ընդունում ու հաճախ էլ վավերացնում է հայերի ցեղասպանության ու Արևմտյան Հայաստանից բռնի տեղահանման փաստը: Ավելի քան 20 տարի աշխարհը լսում ու երբեմն էլ` միջազգային իրավունքի որոշակի պահանջներով, հավանություն է տալիս Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանը: Ու ճիշտ 100 տարի նախճրագործ Թուրքիան փորձում է փակել աշխարհի բերանը, իսկ ընդամենը մեկ հարյուրամյակ իրեն անուն ընտրած ու պետություն կցմցած քոչվորները շուրջ քսան տարի նավթահոտ բերանով որոճում են, թե` հարա˜յ, Ղարաբաղը մեր ձեռքից տարել են: Ուրիշի ինչքին աչք տնկած քոչվորի ուղեղին հասու չէ, որ անզեն ազգին անապատներ քշելով տեղահանելն ու արյան խրախճանքով այդ ազգի ներկայացուցիչներին հոշոտելն այլ բան է, իսկ իրենց իսկ պարտադրած պատերազմում հաղթելը` բոլորովին այլ: Նրանց խեղված ուղեղին հասու չի կարող լինել, որ Արցախ աշխարհն իրենց թշվառ գոյությունից շա˜տ առաջ էլ հայկական հող էր, հայոց բնօրրան:

Ու ահա բանակ են ստեղծել, խելք ու մտքից դուրս զենք-զինամթերք կուտակել և քոչվորավարի իրար բռնաբարելուց հետո իրենց «տղամարդկությունն» են հիշում ու սկսում են կրակոցներ արձակել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վրա: Աշխարհը «համեստորեն» լռում է. չի էլ արձանագրում, որ ուրիշ պետության դեմ դիվերսիոն հարձակման փորձերը հենց միջազգային օրենքներով են դատապարտելի: Նավթի յուղը երևի իսպառ կուրացրել է «մարդու իրավունքներ» տարփողողներին: Իսկ գուցե նրանք թաքուն զվարճանում են Ադրբեջան կոչվող պատուհասի մանկամտության վրա: Գուցե: Բայց խաղաղ բնակչությանը վախի մեջ պահելու փաստերը և զոհերի արյան հեղումը չկանխելն ամենամեղմ որակմամբ` անբարոյականություն է: Իսկ ա´յ` քոչվորների տխեղծ բարբաջանքներից զվարճանալ իսկապես կարելի է: Ո˜նց չծիծաղես օրինակ` Ադրբեջան կոչեցյալի արտգործնախարարության բողոքի հայտագրի վրա` ուղղված Տանզանիայի արտաքին գործոց գերատեսչությանը: Եվ ի˜նչ են պահանջել այդ նոտայով.

- Ադրբեջանական տարածք Լեռնային Ղարաբաղի անունը հանել նախարարության պաշտոնական կայքի երկրների ցանկից:

Ոչ ավել, ոչ պակաս` պահանջե˜լ են:

Բայց դա` դեռ ոչինչ: Հայաստանից էլ պահանջ ունեն. վնասի փոխհատուցման: Այդ վնասն էլ չափել-հաշվել ու իրենց նավթամբարների տարողությամբ «կրակել» են` 100 միլիարդ դոլար: Ու երեկ-մյուս օրը կոմունիստների բարեմաղթանքով պետություն դառած Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն «իրենց հողերի բռնազավթման» դիմաց այդ գումարի պահանջ է հնչեցնում: Հավանաբար դա մոտ է այն գումարին, որը պետք է վճարի ցեղասպան նրա «ջոջ ախպեր» Թուրքիան` Հայոց եղեռնի դիմաց: Չի´ բացառվում: Ու հիմա իբր «հակակշիռ» են մոգոնում` վերջում «քվիտ» լինելու համար:

Քոչվորներին փող է պետք ու վայնասունով ուզում են նորից միջազգային կառույցներից «տղա» կանչել:

- Ադրբեջանը ոչ մի զիջումների չի գնա` հասցված վնասի փոխհատուցման հարցում: Եթե 10 տարի առաջ վնասը գնահատվում էր 60-70 միլիարդ դոլար, այսօր դա գերազանցում է 100 միլիարդ դոլարը,- ուրբաթ օրը «որոտացել» է փոխվարչապետը` հավելելով, թե Բաքվի նպատակն է, որ այդ վնասը գնահատվի միջազգային կառույցների մասնակցությամբ:

Իհարկե, չի մոռացել մատ էլ թափ տալ, որ եթե Ղարաբաղի հարցում Երևանի վերաբերմունքը չփոխվի, ապա`

- Գերագույն գլխավոր հրամանատարի (նույն իր` Հեյդարօղլու-խմբ.) հրամանով մենք շուտով կազատենք մեր հողերը («ՌԻԱ Նովոստի»):

Բա ո՞նց չասես շուտ-շուտ կրկնիր` չմոռանաս:

Հա´, դրանք նաև սկսել են ծրագրեր մշակել` հայոց Արցախ աշխարհը ոսկե մատուցարանով ստանալուց հետո գործի դնելու մուրազով: