Հա՞ որ...


 

Մինչ հասարակությունը ելքեր է որոնում գնաճային ճնշմանը դիմակայելու, վիճակագիրները հավաստիացնում են, որ հուլիսին մայիսի համեմատ գնանկում է արձանագրվել: Ճիշտ է, ներկայացված տոկոսը շոշափելի ու տպավորիչ չէ, բայց հավանաբար մրգերի ու բանջարեղենի գների սեզոնային նվազման հաշվին հունիսյան գները փոքր-ինչ մեղմ են դարձել:

Առավել զարմանալի է, որ ըստ հայրենի վիճակագիրների` մեկ տարվա կտրվածքով աշխատավարձերի աճը շուրջ 9 տոկոս է կազմել: Նրանք վստահեցնում են, թե հունիսին մեր երկրում միջին աշխատավարձը 126 հազար դրամի է հասել: Ընդ որում, մասնավոր հատվածում վարձատրության միջին չափը հաշվվել է 160 հազար, պետական հատվածում` 97 հազար դրամ:

Ինչ խոսք, նման լավատեսական ու ցանկալի վարձաչափերն անշուշտ զարմանքով կընդունվեն մեր հայրենակիցների ճնշող մեծամասնության կողմից, քանի որ քչերին է բախտ վիճակվում նման գումարներ վաստակել: Իսկ վիճակագիրներն էլ համոզում են, թե ներկայացվածն ընդամենը միջինացված թիվ է, ու գներից արագ մեր երկրում աշխատավարձերն են աճում:

Ուրեմն հիմա ավելի լա՞վ ենք ապրում: