Օբամայի տոհմածառը


 

Չգիտես, թե ինչու` Բարաք Օբամայի ծագումնաբանությունը (ու երևի` ոչ միայն ամերիկացիներին) սկսեց հետաքրքրել ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ նրա թեկնածության առաջադրումից հետո: Եվ անխոնջ հետազոտողները իսկական մի տոհմածառ են ամբողջացրել` սկսած 17-րդ դարից:

Ենթադրվում է, որ Օբամայի նախնին Ամերիկայում գրանցված առաջին սևամորթ ստրուկներից մեկն է: Ancestry.coΗ ընկերության ծագումնաբանության ոլորտի մասնագետները կարծում են, որ մորական կողմի նախնին` Ջոն Պանչ անունով, սերում է Վիրջինիայի նահանգից (գրել է The New York TiΗes-ը):

Վիրջինիայում պայմանագրով ծառա աշխատող աֆրիկացի Պանչը 1640 թ. փախել է Մերիլենդ, որտեղ սպիտակամորթ 2 այլ ծառաների հետ բռնվել ու բանտ է նետվել: Պանչի հանդեպ, սակայն, ավելի խիստ են վարվել, քան նրա մյուս երկու բախտակիցների. նրան դատապարտել են ցմահ ստրկության:

Այս փաստը շատ պատգամավորների հիմք է տվել Պանչին համարել Նահանգներում գրանցված առաջին սևամորթ ստրուկը: Առաջինը` մինչև տարիներ հետո Վիրջինիայում ստրկությունը թույլատրող օրենք կընդունվեր:

Արխիվային տվյալներն ու ԴՆԹ-ի հետազոտությունը հնարավոր են դարձրել նաև Բարաք Օբամայի մայրական գիծն ուսումնասիրել: Ենթադրվում է, որ Պանչը ազատ սպիտակամորթ կնոջից ունեցել է երեխաներ, որոնցից էլ առաջացել է Բանչերի` ամերիկյան նախագահի մոր նախնիների գիծը: Վերջին տեսակետը դեռևս վերջնականապես հաստատված չէ:

Բարաք Օբամայի ծնողները` սպիտակամաշկ ամերիկուհի Սթենլի Էնն Դանհեմը և սևամորթ քենիացի Բարաք Հուսեին Օբամա-ավագն են: Նախկինում Օբամայի մայրական կողմում հայտնաբերվել են ստրկատերերի արմատներ: Նրա նախանախանախապապ Ջորջ Վաշիգտոն Օուվերալը, ապրելով Ամերիկայում, ստրուկներ է պահել:

Ստրկատերերի սերունդ է նաև Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման. նրա նախնիներից է ստրկատեր Էնդրու Շիլդսը, ով հավանաբար հյուսիսամերիկյան մայրցամաք է եկել Իռլանդիայից` 18-րդ դարում (տեղեկացրել է LentΖ.ru-ն)