Թիվ 1 ընդդիմադիր թեկնածուն


 

Դե իհարկե` Յուլյա Տիմոնշենկոն է` երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայում կայանալիք ընտրություններին: Իր առաջնորդ էքս-վարչապետուհու կալանյալ լինելը ընդդիմությանը չի խանգարել (իսկ գուցե նպաստե՞լ է) բռունցքվել: Եվ ահա Միացյալ ընդդիմության ընտրացուցակը գլխավորում է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդուհի` Տիմոշենկոն շարունակելով պատժաժամկետը Խարկովի գաղութում:

Բավական ներկայացուցչական նրանց XI համագումարին երկուշաբթի մասնակցել են 138 պատվիրակներ ու 3500 հյուրեր (տեղեկացրել է «Ուկրինֆորմ»-ը):

Ընտրացուցակի 5-րդ թեկնածուն նույնպես նախկին իշխանավոր է ու ներկայում նույնպես կալանավոր` Ներքին գործերի էքս-նախարար Յուրի Լուցենկոն:

Անցյալ շաբաթ Ուկրաինայում լուրեր էին պտտվում, որ Տիմոշենկոյի կողմնակիցները նախապատրաստում են 7 տարվա ազատազրկման դատապարտված Յուլյայի փախուստը: Եվ այդ փախուստի մի քանի տարբերակներ մշակելուց հետո, հիմա խոշոր գումար են փորձում հայթայթել` իրենց ծրագիրն իրագործելու: Առայժմ միայն Տիմոշենկոյի փաստաբանն է հերքել տարածված լուրերի մի մասը միայն. փախուստի ծրագրին չանդրադառնալով, նա բացառել է, որ իր պաշտպանյալը հեռանա երկրից և ապաստան խնդրի Ռուսաստանից: Իսկ ուղղիչ պետծառայությունում թեև աշխատակիցներից ոմանք զրույցի ընթացքում նշել են, որ փախուստի նախապատրաստման կամ Տիմոշենկոյին փախցնելու վերաբերյալ տեղեկատվություն չունեն, սակայն կառույցի ղեկավարներից որևէ մեկը պաշտոնապես չի հայտարարել այդ մասին (նշել է TCH.uΖ-ն):