Բրիտանիան ցնցված է


 

Դժբախտաբար` ոչ միայն օլիմպիական շուքից ու դրա դեմ բրիտանացիների բողոք-դժգոհություններից: Մասնագետները պարզել են, որ արդեն 7 տարեկանում երեխաները հակված են թմրանյութերին` գործածելով մարիխուանա և էքստազի: Իսկ 9 տարեկանները նաև կոկաին են օգտագործում, և ծնողները հաճախ ի վիճակի չեն ստուգել, թե ինչով են զբաղվում արբունքի չհասած իրենց բալիկները:

Հանցավորության վիճակի մասին կառավարության ամենամյա հաշվետվությունն այս անգամ առաջին անգամ հնարավորություն է տվել հայտնաբերել երկրի ամենաջահել թմրամոլներին, ովքեր նույնիսկ հասցրել են կախվածություն ձեռք բերել Բրիտանիայում ամենատարածված թմրադեղերից` մարիխուանա, էքստազի և կոկաին:

Հաշվետվությունը փաստել է, որ այդ չարիքը պարբերաբար օգտագործողներից յուրաքանչյուր երրորդը «այդ գործով» սկսել է զբաղվել մինչև 16 տարեկան դառնալը: Թեկուզ մեկ անգամ «Ա» խմբի թմրանյութ համարվող կոկաին «վայելածների» 6 %-ը դա համտեսել է դպրոցում, իսկ 8,2 տոկոսն էքստազի սկսել է օգտագործել մինչ չափահաս դառնալը:

Ընտանիքների աջակցության FΖΗily Lives բարեգործական կազմակերպության ղեկավար Ջերեմի Թոդը նշել է.

- Ամեն տարի մենք հազարավոր ընտանիքների հետ զրույցներ ենք անցկացնում և հանգում ենք հետևյալ եզրակացությանը, որ երեխաները սկսում են ձգտել դեպի ոգելիցներն ու թմրանյութերը` գլխավոր պատճառը հենց նրանց ծնողերն են (գրել է DΖily MΖil-ը):

Անհերքելի է, որ երեխաների սխալ դաստիարակության մեղքը ծնողներինն է: Մի դեպքում` անձնական վատ օրինակով, մեկ այլ դեպքում` անտարբերությամբ: Բայց հիմա կարծես ուրիշ պատճառ էլ կա: Իր երեխային կարգի հրավիրող, պատժող ծնողին արդյո՞ք չի սաստի իրավապաշտպան ինչ-որ կազմակերպություն: Նախ երեխային կհամոզեն իրենց ինչ-որ բան արգելող ծնողի դեմ բողոքել ու օգնություն խնդրել այսինչ հեռախոսահամարով, իսկ հետո «հայրական ապտակով» «իրավունք ոտնահարող» ծնողին պատասխանատվության կկանչեն: