«ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՏԵՍՔԸ
Մասնագետների ներկայացրած գնահատականներն ուղղակի ապշեցնող են. «Ադրբեջանում մեծացել է ծանր հանցագործությունների թիվը, որոնք կատարվում են սառը զենքով` կացնով: Նրանց կողմից իրականացված հանցագործությունները կրում են առավելապես դաժան բնույթ, քանի որ ադրբեջանցիներն ուղղակի չեն սպանում, այլ այդ հանցագործությունները կատարում են առավելապես դաժան ճանապարհով… Ադրբեջանում մեծացել են սեռական բնույթի հանցագործությունները: Բռնաբարությունները դարձել են այդ երկրի պատժատեսակներից մեկը: Օրինակ, ներկայացվում է հանցագործություն, ըստ որի, բռնաբարել են անչափահաս երեխայի, որին մասնակից է դարձել նաև մի պատահական անցորդ: Դրանով սակայն չի սահմանափակվել. երեխայի հայրը և հորեղբայրը նույն ձևով են վրեժ լուծել:
Այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, մի պետության մեջ, որն օրավուր միլիարդավոր դոլարներ է ավելացնում սպառազինությունների և «մշակութային» նշանակության շինարարության համար: Այս երկիրն էլ ցանկանում է, որ Ղարաբաղն իրեն մաս կազմի: Առնվազն տարօրինակ է, սակայն առավել տարօրինակ է, որ Եվրախորհուրդը լռություն է պահպանում այս ամենի նկատմամբ: