Նա նույնպես ցանկանում էր խմել ընկերության կենացը


 

Հուլիսի 28-ի գիշերը, ժամը 02.50-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող, 1980 թ. ծնված Նազանին Հեյդարին ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերրի» ռեստորանային համալիրում, խնջույքի ժամանակ, իր ծանոթ Մոհամեդ Ասխարնեժադը ցանկանալով բաժակը ձեռքին մոտենալ իրեն` դիպել է սեղանին, կորցրել հավասարակշռությունն ու ընկել իր վրա, ինչի հետևանքով սեղանի սպասքը թափվել է գետնին:

Հուզված երիտասարդը նաև պատմել է, որ հաստատությանը գույքային վնաս պատճառելուց բացի` ծանոթն իրեն հասցրել է նաև առողջական վնաս. այդ իրարանցման մեջ կոտրվել է իր ձախ ոտնաթաթը:

Ոստիկանները դատաբժշկական փորձաքննություն են նշանակել, կատարվում է հետաքննություն: