«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՏԱՐԱՆԴԻՆԵՐ»
Հայաստանյան մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ տեղեկացնում են, թե «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Բլեֆ» հաղորդաշարի նախկին հեղինակ Արթուր Սուքիասյանն ու նրա կինը` հաղորդավարուհի Արմենուհին, իրենց փոքրիկի հետ հեռացել են Հայաստանից` քաղաքական դրդապատճառներով և այժմ թաքնվում են Լեհաստանում...
Կարելի էր ցավ ու մտահոգություն ապրել այս նորահայտ «քաղաքական վտարանդիների» համար, եթե չլինեին մի քանի «նուրբ հանգամանքներ»: Իրենց «աստղեր» համարող ամուսինների մասին դեռ վերջերս լուրեր էին շրջանառվում, որ հայտնվել էին բավական լուրջ ֆինանսական խնդիրնե րի մեջ, որ կուտակել էին չափազանց մեծ պարտքեր` ձեռք բերելով շքեղ բնակարան և ապրելով «աստղային վայելքներով»: Ու հենց պարտատերերից թաքնվելու համար էլ որոշել էին լքել Հայաստանը: Ու Սուքիասյանները որոշել են չափազանց էֆեկտավոր ձևով փախչել` հորինելով քաղաքական հետապնդումների մասին լեգենդը: Դե, Լեհաստանն էլ այնքան հաշտ չէ Հայաստանի ու նախկին ԽՍՀՄ պետությունների հետ, կարող է հավատալ, որ «Բլեֆ» հաղորդաշարը քաղաքական էր, իսկ Արթուր Սուքիասյանն էլ` մեծագույն քաղաքական գործիչ: