ԱՍՏԱԳՈՒՇԱԿ


 

 

ՕԳՈՍՏՈՍ. 2012 թ.


Օգոստոսը բավական լարված ամիս է: Խնդիրների հաջող լուծմանը կխոչընդոտեն արտաքին հանգամանքները: Ընտրություն կատարելիս շտապել պետք չէ, որքան էլ թվա, որ արդեն ուշացել եք: Այս ամիս կարևոր է` պահպանել առկա կենսաձևը, բայց նաև չարժե հրաժարվել բացվող հեռանկարներից: Ձեր կյանքում կարևոր փոփոխությունների` որոշ բաներից հրաժարվելու, նորը ներմուծելու ժամանակն է: Հնարավոր է, որ ձեր առջև բացվեն երկու տարբեր ճանապարհներ` իրենց դրական ու բացասական կողմերով: Ընտրությունը կատարել գիտակցաբար` առանց զգացմունքներին տրվելու և թերություններն ու առավելությունները հաշվարկելով: Ցանկալի է, որ վճիռները կայացնեք ամսվա առաջին կեսին: Իսկ եթե չհասցնեք, երկրորդ կեսին ավելի լավ է նախ վերլուծեք ստեղծված իրավիճակը: Խուճապի մատնվել ու հուսահատվել պետք չէ, որովհետև օգոստոսի վերջին լարվածությունն աստիճանաբար կնահանջի:

Ամսվա հաջողակ օրերը` 8, 11, 14, 15, 22, 23, 30, 31. անհաջողակ օրերը` 1, 7, 10, 13, 20, 27:

ԽՈՅԵՐ.Օգոստոսը լարված ամիս է, և Խոյերին անհրաժեշտ է խույս տալ բախումներից: Հատկապես ազդեցիկ մարդկանց հետ վեճերը հազիվ թե ձեզ օգուտ բերեն: Հարկավոր է ղեկավարության հետ ավելի կոռեկտ լինել, սիրաշահել նրանց: Ամսվա առաջին կեսին ավելի ուշադիր եղեք առողջության հանդեպ: Այս ընթացքում ձգտեք պարտքեր չկուտակել և անհարկի շռայլ չլինել: Մի փոքր ավելի զսպվածություն, և ամեն ինչ հարթ կընթանա:

Հաջողակ օրերը` 1, 9, 10, 17, 18, 27, 28. լարված օրերը` 7, 8, 13, 14, 20, 21:

ՑՈՒԼԵՐ.Մոլորակների դասավորությունը նախազգուշացնում է հրաժարվել հեռավոր ճամփորդությունից: Իսկ եթե ստիպված եք մեկնել` ծայրահեղ զգուշավոր եղեք: Ամսվա առաջին կեսը ձեզ համար ռոմանտիկ կլինի. չեն բացառվում նոր ծանոթություններն ու սիրային խաղեր: Երկրորդ կեսին հնարավոր է անմոռաց հանդիպում` հին սիրելիի հետ: Անուշադրության մի մատնեք երեխաներին և ընտանիքի մյուս անդամներին. չէ՞ որ նեղության պահին միայն նրանք են ձեր կողքին:

Հաջողակ օրերը` 5, 9, 13, 14, 122, 23. անհաջողակ օրերը` 11, 12, 17, 18, 19, 25, 26:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.Մեծանում է վտանգների հավանականությունը. այնպես որ` հարկավոր է հրաժարվել ավելորդ համարձակությունից, արկածախնդրությունից ու չմտածված արարքներից: Հեռու մնացեք հանցագործ ծանոթներից և զգույշ վարվեք մեխանիկական սարքերի հետ: Առավել ուշադիր եղեք ֆինանսական հարցերում. հատկապես` վարկերին առնչվող: Խուսափեք պատահական կապերից: Հիմա տնային խնդիրներով զբաղվելու ժամանակն է. ընտանիքի անդամների հետ աննկատ և անվտանգ կանցնի ամիսը:

Հաջողակ օրերը` 5, 6, 13, 14, 22, 23. անհաջողակ օրերը` 11, 12, 17, 18, 19, 25, 26:

ԽԵՑԳԵՏԻՆ.Հնարավոր են բարդություններ` անձնական հարաբերություններում: Հիմա պետք է խուսափել մտերիմների հանդեպ կոպտությունից: Գործնական հարաբերություններում փորձեք ճիշտ գնահատել սեփական հնարավորություններն ու ունակությունները. ազդեցիկ մարդկանց հետ խոշոր պայմանագրեր ու համաձայնագրեր կնքել պետք չէ` եթե իրավիճակին լավ չեք տիրապետում: Բայց շրջապատի մարդկանց համակրանքը շահելը հիմա հեշտ է ձեզ համար: Ամսվա 2-րդ կեսին ճամփորդությունները կամ կհետաձգվեն, կամ թյուրիմացություններ կլինեն: Մտավոր ունակությունները, արագ կողմնորոշվելու կարողությունն այս ամիս կլքեն ձեզ:

Հաջողակ օրերը` 7, 8, 15, 16, 25, 26. լարված օրերը` 1, 13, 14, 20, 21, 27, 28:

ԱՌՅՈՒԾՆԵՐ.Հետևեք ձեր առողջությանը: Օգոստոսի ընթացքում լարվածություն կարող է լինել աշխատանքում. մանավանդ` եթե դուք ղեկավար պաշտոն չեք զբաղեցնում: Չարժե ստանձնել այնպիսի գործ, որին լավ ծանոթ չեք. ուժերը փորձարկելու կամ ինքնահաստատվելու ժամանակը չէ: Նյութական հարցերում և ֆինանսների ուղղությամբ այս ամիս դուք անսխալական եք: Շրջապատի մարդկանց հետ ավելի անկաշկանդ եղեք և մի խուսափեք մտերիմ հարաբերություններից: Ամսվա վերջին տասնօրյակն Առյուծներինն է. ուրեմն սպասեք հաճելի անակնկալներ ճակատագրից կամ մերձավորներից:

Առավել հաջողակ օրերը` 1, 9, 10, 17, 18, 27, 28. առավել լարված օրերը` 3, 4, 15, 16, 22, 23, 30, 31:

ԿՈՒՅՍԵՐ. Հնարավոր են լարումներ անձնական կյանքում, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա: Համբերատարությունն ու ինքնազսպումը միայն կօգնեն` չխաթարելու ռոմանտիկ հարաբերությունները: Հիմա կարևոր է, որ կտրուկ որոշումներ չկայացնեք: Հավասարակշռվածության շնորհիվ դյուրությամբ կհաղթահարեք մանր-մունր փորձությունները: Ձեր խորագիտակցության ընդհանուր զարգացության շնորհիվ քմահաճ այս ամսվա ընթացքում կկարողանաք կանխել հնարավոր դավերը: Հետևողական եղեք հատկապես նրանց հանդեպ, ում վստահում եք. այն ամենը, ինչի հասել եք` ձեզ չի բավարարում և ջանքեր չեք խնայելու` ավելին ապացուցելու, ավելիին հասնելու համար: Հետևողական լինելու դեպքում` սպասված արդյունքը չի ուշանա: Բայց հանգստի մասին ևս մի´ մոռացեք:

Ամսվա առաջին կեսին կարևոր տեղեկություն կստանաք, որի վերլուծությունն արդյունավետ կլինի օգոստոսի 2-րդ կեսին: Վերստին համոզվեք, որ չեք սխալվել ձեզ շրջապատողների հարցում. հատկապես նրանց, ում վստահում եք:

Հաջողակ օրերը` 2, 3, 4, 11, 12, 20, 21, 30, 31. լարված օրերը` 5, 6, 17, 18, 25, 26:

ԿՇԵՌՔՆԵՐ-ին գերազանցապես մտահոգելու են տնային ու ընտանեկան խնդիրները: Չեն բացառվում հարազատների հետ բախումները, եթե չվերահսկեք ձեր իսկ վարքագիծը: Ձեր ցանկության դեպքում` բոլոր խնդիրները կկարգավորվեն, վեճերը կհարթվեն: Ժամանակը հարմար է` ներքին աշխարհը քննելու: Ամսվա երկրորդ կեսին առիթ կունենաք վերլուծելու նախկին անհաջողությունների պատճառը` ձեր բնատուր սթափությամբ: Դա անհրաժեշտ է, որովհետև առաջիկայում մեծ հաջողություններ են սպասվում, որոնք չպետք է շփոթեցնեն ձեզ: Ապավինեք ձեր նպատակասլացությանն ու չհուսահատվելու ունակությանը:

Հաջողակ օրերը` 2, 5, 6, 13, 14, 15, 22, 23. լարված օրերը` 1, 7, 8, 20, 21, 27, 28:

ԿԱՐԻՃՆԵՐ. Մոլորակների դասավորությունը հուշում է, որ այս ամիս հարկավոր է խուսափել անհարկի կտրականությունից: Ձեր խոսքերը հիմա ծանրակշիռ են. ուրեմն առավել ուշադիր պետք է լինեք ձեր պահանջներում: Ամեն խոսքը կշռադատեք` արտաբերելուց առաջ: Առավել մեծ ուշադրություն է պահանջվում ավտոմեքենա վարող Կարիճներից, իսկ մյուսները պետք է զգույշ լինեն ճանապարհին: Այս ամսվա առաջին կեսին նոր ծրագրեր կկազմեք, սակայն դրանք կհստակեցվեն երկրորդ կեսին: Կարևոր է, որ լարումներով լի օգոստոսին դուք պահպանեք հոգու խաղաղություն:

Հաջողակ օրերը` 5, 7, 8, 15, 16, 25, 26, 28. լարված օրերը` 2, 3, 4, 9, 10, 22, 23, 30, 31:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ-ը պետք է ուշադիր լինեն հատկապես ֆինանսների հետ: Այս ամիս մեծանում է գողությունների, թալանի վտանգը, և չարժե գրպանում կամ պայուսակում մեծ գումարներ պահել ու թանկարժեք զարդեր կրել: Գնումներ կատարելիս ևս ուշադիր եղեք ու նաև զգուշորեն օգտվեք կենցաղային սարքերից, որոնք կարող են շարքից դուրս գալ` նյութական վնաս պատճառելով: Բայց օգոստոսը կարող է և վաստակելու լավ հնարավորություն ընձեռել, ինչի համար շատ ջանքեր կպահանջվեն:

Առավել հաջողակ օրերը` 1, 9, 10, 17, 18, 27, 28, 30. առավել լարված օրերը` 5, 6, 11, 12, 25, 26:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ. Եթե փոփոխությունների պահանջ եք զգում, ապա ավելի լավ է փոխեք հագնվելու ոճը, այլ ոչ թե մարդկանց հետ հարաբերություններն ու պահվածքը: Առավել ևս` վերահսկեք ձեզ, որպեսզի թույլ չտաք այնպիսի արարք, որը կարող է անուղղելի լինել: Ամսվա առաջին կեսին հարստացրեք գիտելիքները, մեծացրեք հետաքրքրությունների շրջանակը: Երկրորդ կեսին մանրակրկիտ վերլուծեք ստացած տեղեկատվությունը, և ճիշտ կողմնորոշվելու դեպքում դա կարող է օգտակար լինել:

Հաջողակ օրերը` 2, 3, 4, 11, 12, 20, 21, 30, 31. լարված օրերը` 1, 7, 8, 13, 14, 27, 28:

ՋՐՀՈՍՆԵՐ-ին կսկսեն անհանգստացնել ներքին վախերը, իրենց մասին հիշեցնել կտան անցյալի տհաճ հիշողությունները: Դրանց տրվելու փոխարեն ավելի լավ է խորությամբ վերլուծեք և´ վախերի, և´ անցյալի տհաճությունների պատճառները ու մեկընդմիշտ մոռացության մատնեք` համոզվելով, որ այդ ամենն անհիմն են: Ամսվա առաջին կեսին ավելի հետաքրքրասեր կդառնաք և արժեքավոր լուրեր կարող եք ստանալ: Երկրորդ կեսը պարտքերը վերադարձնելու ժամանակն է. այս ընթացքում վերցվող վարկերն ու կատարվող ներդրումները նպատակին չեն ծառայի:

Հաջողակ օրերը` 5, 6, 13, 14, 22, 23, 28, 29. անհաջողակ օրերը` 2, 3, 4, 9, 10, 15, 16, 30, 31:

ՁԿՆԵՐ. Առանձնապես հույսեր մի´ կապեք ընկերների հետ: Հատկապես նրանք, ում ազդեցիկ եք համարում, չեն կամենա կամ չեն կարողանա ձեզ օգնել անհրաժեշտ պահին: Ժամանակն է նաև խզել կապերը որոշ մտերիմների հետ. մանավանդ` եթե մինչ այդ էլ զգում եք, որ նրանց հետ հարաբերություններն արդեն չեն ստացվում: Իսկ անձնական հարցերում լուրջ քննարկման կարիք ունեն նոր ծագող խնդիրները: Դրանք փորձեք լուծել ամսվա առաջին կեսին, որովհետև երկրորդ կեսին նորից գլուխ են բարձրացնելու հին դժվարությունները (կամ տհաճությունները), որոնք արագ ու վերջնական լուծում են պահանջելու:

Հաջողակ օրերը` 7, 8, 15, 16, 25, 26. լարված օրերը` 5, 6, 11, 12, 17, 18, 19: