Գրենլանդիան հալչում է
Համամոլորակային տաքացման առարկայական ապացույցներից է գրենլանդական հալոցքը:
Այնտեղի սառույցի մակերեսի արբանյակային դիտումներն անմխիթարական եզրահանգումներ են արձանագրել. հալման են ենթարկվել կղզու սառույցների ընդհանուր մակերեսի մոտավորապես 97 տոկոսը` առափնյա բարակ շերտերից մինչև կենտրոնական` ավելի քան 3 կմ հաստությամբ ծածկույթը:
Երկիր մոլորակի խոշորագույն այս կղզու ավելի քան 1,7 միլիոն քառակուսի կիլոմետր հատվածը պատված է սառցաշերտով: Ամեն ամառ դրա մոտ կեսը հալչում է, բայց ձմռան ցուրտ ամիսներին սառույցի մեծ մասը վերականգնվում է: Այս տարվա արտառոց շոգ ամառը սակայն ծայրահեղ արագ և մեծածավալ հալոցքի պատճառ է դարձել:
Կլիմայագետների հաշվարկներով` Գրենլանդիայի սառցաշերտերի հալոցքը կարող է 7 մետր բարձրացնել Համաշխարհային կամ Խաղաղ օվկիանոսի մակարդակը (գրել է BFM.RU-ն): Եվ մասնագետ լինել պարտադիր չէ` պատկերացնելու համար, թե համընդհանուր ինչ աղետների պատճառ դա կարող է դառնալ: