Աշխարհի առաջատար «Գազպրոմ»-ը


 

Առաջատարների վարկանիշը մշտապես ներկայացնող Forbes հանդեսն այս անգամ դասակարգել է համաշխարհային տնտեսության հսկաներին` ըստ նրա 2011 թ. նրանց ստացած եկամուտների:

Անցյալ տարվա ընթացքում ռուսաստանյան «Գազպրոմը» 44 միլիարդ 459 միլիոն դոլար շահույթ է ստացել` դառնալով վարկանիշային ցանկի առաջատարը: Նրան հաջորդում է 2010-ի հաղթող ամերիկյան Exxon Mobil նավթային ընկերությունը` 41 միլիարդ 60 միլիոն դոլար եկամուտով: Ամենաշահութաբերների եռյակը եզրափակում է չինական IndustriΖl Ζnd CoΗerciΖl BΖnk-ը` 32 միլիարդ 214 միլիոն դոլարով:

Ուշագրավ է, որ տնտեսական եկամտաբերության ասպարեզում ևս, փաստորեն, մեծ քաղաքականության «խաղացողներն» են` ՌԴ, ԱՄՆ, ՉԺԴՀ: