ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Մահ` պետության հովանու ներքո Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թեև իրականում ձրի բուժում իրականացնելն անհնարին է, բայց հանգիստ կարելի է մահանալ պետպատվերի շրջանակներում: Ժողովրդավարությունը սովորելու են ԼՂՀ-ում Հաշվի առնելով ԼՂՀ նախագահի ընտրությունների դրական փորձը` ՀՀ ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները գործուղվելու են Արցախ` ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու տեխնոլոգիաները ուսումնասիրելու նպատակով: Խնդիր է դրված նաև պարզելու, թե ինչու արցախցին ընտրակաշառք չի վերցնում, իսկ ՀՀ քաղաքացին հաճույքով վերցնում է: Նոր ասացվածք Ասա ծագումդ, ասեմ վարկանիշդ Եվ կրկին խիստ «օրիգինալ» մտքեր է արտահայտում Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, Լ. Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հանդեպ ժողովուրդը կարոտախտ չունի, բայց և այնպես Լ. Տ. Պ.-ն լուրջ այլընտրանք կարող է դառնալ ՀՀ նախագահի ընտրություններում միայն այն պատճառով, որ ծագումով ղարաբաղցի չէ: Ա¯յ քեզ «ընտիր» տրամաբանություն: Ստացվում է, որ մեր ժողովուրդը սկսել է Հալեպը ավելի շատ սիրել, քան Արցախը: «Դարակազմիկ» միտք 2 Մինչ այժմ բոլորս կարծում էինք, թե Հայաստանի մասնակի մեկուսացումը պայմանավորված է Ադրբեջանի և Թուրքիայի շրջափակման քաղաքականությամբ: Սակայն, Հրանտ Բագրատյանի պնդմամբ, մեր հոգևոր-մշակութային ինքնամեկուսացումը սկսվել է քրիստոնեության ընդունման ժամանակներից` 451 թ. Քաղկեդոնի ժողովից սկսած: Այս «խորաթափանց» պատմական էքսկուրսից երկու տարբեր հետևություն կարելի է անել: Մենք «աղետյալ» ազգ ենք դարձել դեռ 17 դար առաջ: Եվ երկրորդ հարց-հետևությունը. մինչև որտե¯ղ կարող են «ձգվել» մարդկային երևակայության սահմանները: ԱՄՆ Պետդեպարտամենտի սպառնալից հայտարարությունը - Եթե առաջիկայում «Ազատություն» ռադիոկայանի «երկնակամարից» ամպերը չցրվեն, անհապաղ Հայաստան է ուղարկվելու Հոգլանդը, որը «Ազատության» համար կապահովի ԿԱՊՈՒՅՏ երկինք: Ժողովրդի տրտունջը Տիգրան Կարապետիչից Էդ որ Սևան ես տանում, շնորհակալ ենք, բայց ախր սոված փորով ո՞նց մտնենք էդ սառը ջուրը: «Նվագախմբի տղաների» ոճով ԱՄՆ - Ախր, թե իմանամ, թե ո՞ր ընդդիմադիր թեկնածուն է մեզ ձեռք տալիս` կօգնեմ, բայց որ չգիտեմ, թե ո՞վ մեր շահերը նորմալ կպաշտպանի` ո՞ւմ օգնեմ: Բացատրական բառարանից ստուգաբանումը` Տ. Կարապետյանի ԱԼՄ - Այլոց ընտրողների համար` լրատվական միջոց:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ