ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


Մոլդովայում կմեկնարկեն «Medceur-2007» զորավարժությունները Ս.թ. հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Մոլդովայի Հանրապետության «Բուլբոակա» ռազմական ուսումնական կենտրոնում կանցկացվեն «Medceur-2007» (Բժիշկ-2007) բազմազգ բժշկական զորավարժություններ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար: Զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցող 13 պետությունների ռազմաբժշկական ծառայությունների 60 մասնագետներ. Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բելոռուսիա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մակեդոնիա, Սերբիա, Ուկրաինա, Խորվաթիա, Մոլդովա և ԱՄՆ: Զորավարժությունների հիմնական նպատակն է ռազմաբժշկական ծառայությունների համագործակցությունը հնարավոր զինված ընդհարումների ժամանակ: Մոլդովայում Հայաստանի զինված ուժերը կներկայացնեն ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի թվով 14 մասնագետներ` սպաներ, դասախոսներ, կուրսանտներ: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ