Հա՞ որ...


Խաչիկ Մանուկյանի համար շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Թվում էր, թե ԱԺ պատգամավորն ավելի շուտ քաղաքականությունից դուրս կմղվի, քան շուկայի առաջատար «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայից կհրաժարվի: Ասում էին, թե Արագածոտնի մարզում տեղական որոշ մեծամեծեր տրամադրություններ են ստեղծում մեծամասնա կանով ընտրված սույն պատգամավորի դեմ, և իրենց թեկնածուներին են նախապատրաստում` նրան վերընտրվելու հնարավորությունից զրկելու համար: Թե ինչ կլինի հաջորդ գարնանը տեղի ունենալիք քվեարկության ընթացքում, դժվար է ասել: Սակայն «Լուսակետի» արդեն նախկին տերը փաստորեն մինչև աշուն էլ չսպասեց` ճտերն ու ձուն հաշվելու համար, և ինչպես նախօրեին հայտնի դարձավ, ֆաբրիկան արդեն վաճառված է... Հաստա´տ ՏՄՊՊՀ¬ին մեկ ու մեջ վճարվող տուգանքները չէ, որ պատգամավորին մղեցին հարազատ դարձած բիզնեսից վերջնականապես հրաժարվել: Թվում էր, թե նախորդող ամիսներին Խ. Մանուկյանը կատակում էր և իր բիզնեսը նկատի չուներ, երբ հայտարարում էր, որ լավ գին վճարելու դեպքում ամենաանհավանական թվացող ապրանքն էլ հնարավոր կլինի ձեռք բերել: Փաստորեն` նման հայտարարություններով պատգամավորը գնորդ էր փնտրում: