ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ


Երեք միլիոն գրավի դիմաց` ազատ է արձակվել «Արզնի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Մարատ Ջանվելյանի որդին` Արմեն Ջանվելյանը, ով ձերբակալվել էր խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Սակայն այժմ փոխվել է մեղադրանքը. պարզվել է, որ նրա զենքը եղել է օրինական` որսորդական: Ուրեմն, եթե զենքն օրինական է, կարելի է նաև ծեծկռտուքի ժամանակ օգտագործել այն և ահաբեկել գյուղացիներին... Սա էլ մեր օրենքի անկատարությունն է, որի մասին հարկ է, որ ոմանք մտածեն և հետևություններ անեն...