1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


ԿԸՀ¬ում չեն կողմնորոշվում` ընդունեն առաջիկա ընտրություններում շուրջ 2000 դիտորդ հրավիրելու ընդդիմության առաջարկը, թե՞ նախկինի նման բավարարվեն նրանց խորհրդանշական մասնակցությամբ: - Իսկ ի՞նչ են անելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների վստահված անձինք,¬ հայտարարել է Գարեգին Ազարյանը` լավ իմանալով, բայց անտեսելով, որ քաղուժերից միայն մի քանիսին է սովորաբար հաջողվում հանրապետության բոլոր ընտրատեղամասերում նշված քանակությամբ դիտորդներ ու վստահված անձինք ապահովել: Ակնհայտ է, որ հիմքեր չկան կարծելու, թե այս առումով առաջիկա ընտրությունները կարող են բացառություն դառնալ: Ավելին, եթե ՀԱԿ¬ի առաջարկ¬պահանջը կատարվի, և մեր երկիրն ստիպված լինի մի քանի օրով ամենատարբեր երկրներից ժամանած դիտորդների հյուրընկալել, ապա նույնիսկ խոշոր քաղուժ համարվող Կոնգրեսը հազիվ թե կարողանա նույն քանակությամբ վստահված անձինք տեղաբաշխել հանրապետության բոլոր ընտրատեղամասերում: Ստացվում է, որ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու լավագույն ելքն այսպես կոչված միջազգային դիտորդներն են: Այս մասին թեև առայժմ միայն ընդդիմադիր դաշինքն է բարձրաձայնում, սակայն մյուսներն էլ իրենց լռությամբ հաստատում են, որ դեմ չէին լինի օտարերկրացիների ներկայությունը: Ինչպես հայտնի է` Ընտրական օրենսգիրքը նորից է բարեփոխվել` հերթական անգամ «քայլ առաջ» գնահատականին արժանանալով: Բայց ոչ` քաղուժերի կողմից: Նրան դեռ լռում են. զարմանալի օրինաչափությամբ «Ընտրական օրենսգրքի» մասին միայն ընտրություններից հետո է խոսվում, ավելի ճիշտ` դատափետվում: Արդյո՞ք նախընտրական լռությունն անտեղյակության արդյունք չէ: