Բողոքավորներին` բանակ


Ինչպես տեղյակ են շատերը, հունիսի 22¬ին Բելառուսի տարբեր վայրերում «լուռ ակցիաներ» են անցկացվել: Իրավապահները հայտարարել են, որ նրանցից 460¬ը ձերբակալվել են (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»): Եվ ահա երկրի պաշտպանության նախարարությունն էլ մտադիր է նրանց մի մասին ժամկետային զինծառայության զորակոչել: - Հունիսի 22¬ին քաղաքացիական անհնազանդության անօրինական ակցիայի ձերբակալված մասնակիցների կեսից ավելին երիտասարդներ են, ովքեր խուսափել են ժամկետային զինծառայությունից: ՆԳՆ¬ից ստացված այդ տվյալները ներկայումս հանձնվել են զինկոմիսարիատներ` այդ անձանց զորակոչելու կամ նրանց վարչական (քրեական) պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնելու համար` Բելառուսի օրենսդրությանը համապատասխան,¬ նշել են ռազմական գերատեսչությունում: ՊՆ մամլո ծառայությունը հայտնել է նաև, որ նախարարությունն առաջիկայում ևս «կհետաքրքրվի նմանատիպ ակցիաների մասնակիցներով, որպեսզի «կասկածներ ունեցող» երիտասարդներին օգնեն` կատարելու իրենց սահմանադրական պարտքը, իսկ պետությանը` օրինականությունն ու իրավակարգն ապահովել»: