ԽՍՄՀ-ը չանդամակցեց ՆԱՏՕ-ին Իսկ Ռուսաստա՞նը


60 տարի առաջ` 1949 թ. ապրիլի 4-ին, արևմտյան 12 երկրներ Վաշինգտոնում վավերացրին Հյուսիսատլանտյան պայմանագիրը` ծնունդ տալով նույնանուն նոր դաշինքի, որն անթարգման` բոլոր լեզուներով պիտի հնչեր ՆԱՏՕ: Խորհմիության համար այն ամենանախընտրելի թիրախներից էր` սկսած ծաղրանկարիչներից: Ի՞նչ է այսօր ՆԱՏՕ-ն հետխորհրդային երկրների համար: Նրան անդամագրվելու ցանկությունը հիվանդագին է հատկապես Վրաստանի ու Ուկրաինայի համար: Բայց քանի որ սովետմիության առանցքը Ռուսաստանն էր, ուրեմն նրա շահերն էին գերակա` ցանկացած հարաբերություններում: Առավել ևս` միջազգային: Եվ հիմա՞ էլ Հյուսիսատլանտյան դաշինքը ՌԴ-ի համար շարունակում է մնալ որպես հավանական հակառակորդ, դժվարին գործընկեր, թե՞ արդ` անհրաժեշտ դաշնակից: