Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին


ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինիին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերութ յունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում: Ս. Օհանյանը բարձր գնահատեց դեսպանի գործունեությունն ու ջանքերը` ուղղված Հայաստանի և Գերմանիայի միջև պաշտպանական համագործակցության զարգացմա նը, մասնավորապես` ռազմակրթական և ռազմաբժշկական բնագավառներում, ինչպես նաև խաղաղապահ առաքելություններում: Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ հայ-գերմանական հարաբերություններն ու բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն, այդ թվում նաև` պաշտպանական ոլորտում: Բանակը տալիս է կամք, համբերություն Ավարտվեց ՀՀ ԶՈՒ գարնանային զորակոչը: Ու մինչ նորաթուխ զինվորները համակերպվում են զորանոցային պայմաններին, զորամասերում ընթացքի մեջ են նրանց հետ տարվող աշխատանքները: Զորամասի հրամանատար փոխգնդապետ Կ. ԱՋԱՄՅԱՆԻՆ խնդրում ենք ներկայացնել գարնանային զորակոչում եղած փոփոխությունները, մանրամասնել նորակոչիկների հետ տարվող աշխատանքները: - Եթե փորձենք վերլուծել այս գարնանային զորակոչը, ապա հարկ է նշել, որ ակնհայտ է պետության վերաբերմունքը: Չնայած մեր զորամասը թիկունքային է, և հիմնականում այստեղ զորակոչվում են միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, սակայն երևում է, որ նորակոչիկների թե° բուժզննումը, թե° նրանց տեղաբաշխումը կատարվում է օբյեկտիվորեն: Սկզբնական փուլում արտաքին բուժզննումից հետո անհատական զրույցի միջոցով բացահայտում ենք նրանց նախասիրություն ները, գիտելիքի ի՞նչ պաշարով են ոտք դնում զորամաս, ի՞նչ մասնագիտություն ունեն. կատարվում է տեղաբաշխում: Նորակոչիկները մինչև կարանտինի շրջանի ավարտը չպետք է շփվեն մյուս զինծառայողների հետ: Ունեն առանձին ուսումնական ծրագիր, ծանոթանում են զորամասային կարգուկանոնին` մինչև զինվորական երդում տալը, որից հետո նրանց բախշում ենք տարբեր ստորաբաժանումներում: Նորակոչիկների հետ տարվող աշխատանքը համակողմանի է: Տարբեր ընտանիքներում դաստիարակված երիտասարդները համախմբվում են մեկ հարկի տակ. անշուշտ, նրանց հետ պետք է և պարտադիր է ճիշտ աշխատանք իրականացնել: Բնավորության տարբեր գծեր, ամենատարբեր հակումներ ունեցող երիտասարդների նկատմամբ նաև հոգեբանական ճիշտ մոտեցում ենք ցուցաբերում: Նրանք արդեն իսկ ձևավորված անձեր են, և այդ ուղղությամբ մեր աշխատանքը դյուրին չէ: Պետք է հասնենք նրան, որ մեր երիտասարդների գլխավոր (եթե ոչ առաջնային) նպատակը դառնա Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը: 90-ականների սերունդը ծանր տարիներ է տեսել. նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է խստիվ կարևորել: Այսօր բացթողումն ակնհայտ է: Ինչպիսին էլ նրանք լինեն, պարտավոր ենք երկու տարվա ընթացքում այնպես ներազդել, հոգեբանական այնպիսի աշխատանք ծավալել, որպեսզի վերանան նրանց մեջ դեռևս առկա երկվությունը, անորոշությունը: Այլընտրանք չունենք: Նորակոչիկը, մտնելով զորամաս, պետք է տեսնի այնպիսի սպաների, որ նրանցից օրինակ վերցնելու նախանձախնդրություն առաջանա: Ռազմահայրենասիրական դաստիարակության առումով, եթե ունեցել ենք բացթողումներ, ապա չպետք է կառչել այդ թերացումից և միշտ շեշտադրել, թե մեր երիտասարդներն անտարբեր են: Ո°չ, այդ բացթողումը ջանում ենք այստեղ լրացնել: Կարանտինի շրջանում նորակոչիկը ծանոթանալով զինվորական կարգապահությանը, հստակեցնելով` ինչով է զբաղվելու երկու տարվա ընթացքում, պետք է պատասխանատվության զգացումով լցվի: Ի վերջո, զինծառայությունը հենց այնպես ժամանակ անցկացնել չէ, իսկ սպայական կազմն էլ չի կարող անտարբեր-անուշադրությամբ հետևել նրանց: Զորամասում մեր զինվորներին բաժանում ենք երկու խմբի: Այսօր զորամասին կցված են հանրակրթական մի քանի դպրոցներ, և բոլոր տոնական մեր հանդիսություններին նրանց հրավիրում ենք: Սա ևս ինքնանպատակ չէ: Քանի որ մեր զորամասում մեծամասամբ ծնողազուրկ պատանիներ են ծառայում, իսկ մենք չունենք ռազմահոգեբան, պետք է կարողանանք նաև հոգեբանորեն սատարել նրանց: Կարծում եմ` ճիշտ կլինի, որպեսզի գոնե մի քանի փոքր զորամասերին տրամադրվի մեկ ռազմահոգեբան, ով շաբաթը մեկ անգամ կայցելի զորամաս, կզրուցի այն զինվորների հետ, ովքեր համեմատաբար դժվար դաստիարակվող են, ունեն խորհրդի կարիք: Այդ դեպքում միայն մեր աշխատանքի լիակատար արդյունավետությունը կերևա: Մեր սպայական կազմը ջանում է լինել թե° ռազմահոգեբան, թե° մանկավարժ, թե° ռազմագետ: Այսուհանդերձ` մասնագետի ներկայությունը անհրաժեշտություն է: Իհարկե, զինված ուժերում կան թերություններ, բայց կատարվող աշխատանքը մեծ է: - Չնայած օրենքի կիրառման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, հնչում են դժգոհություններ, թե լիարժեքորեն ոչ առողջ երիտասարդները նույնպես զորակոչվում են: Նման երևույթ հայտնաբերելու դեպքում ինչպե՞ս եք վարվում: - Ասեմ, որ այս զորակոչում փոփոխություն կատարվեց: Ըստ բժշկական փորձաքննության` նրանք, ովքեր պիտանի չեն շարային ծառայության համար, ովքեր հոգեկան ինչ-որ խնդիրներ ունեն (թույլատելի աստիճանում), զորակոչվել են մեր զորամաս: Անհրաժեշտ քանակությունը պետք է պահպանել, որը նախատեսված է որոշակի տարածքներ պահելու համար: Ստիպված ենք այլ կերպ մոտենալ այս հարցին արդեն, այլընտրանք չունենք: Այդպիսիներին հատուկ առաջադրանք չենք տալիս: Զորամասում կան աշխատանքներ, որոնք մեծ լարվածություն չեն պահանջում: Բայց ինչու չէ, այսօր կան որոշակի խմբի մարդիկ, որ շարունակում են խուսափել ծառայությունից: Հակառակ երևույթն էլ է առկա` երբեմն մասնակի պիտանի է ծառայության, բայց ծնողը ցանկանում է, որ իր զավակը ծառայի: Ամեն ինչ գալիս է ծնողի դաստիարակությունից: Խնդիրներ ունեցողները (և ընդհանրապես) հաճախակի բուժզննում են անցնում, հոգեբանական ճիշտ մոտեցում ենք ցուցաբերում, որպեսզի լարվածություն չստեղծվի: Սովորաբար, եթե թերություն են ունենում, հոգեպես ընկճվում են, այդ պահին իր դրական գործը կանի ռազմահոգեբանը, բժիշկ մասնագետները` անհատական մոտեցումը: - Ձեր մաղթանքը` մեր նորակոչիկներին: - Մեր նորակոչիկներին ցանկանում եմ անփորձանք ծառայություն: Նրանք միշտ պետք է հիշեն, որ երկու տարի ծառայելու են հայրենիքին և չմոռանան, որ իրենց սպասում են հարազատները: Ցանկանում եմ` ունենան սթափ դատողություն, բարձրակարգ գիտելիք ձեռք բերեն ռազմական արվեստում: Մաղթում եմ նաև, որ ռազմական տեխնիկան թող օգտագործվի միայն զորավարժությունների ժամանակ: * * * ԵՐԿՐԻ խաղաղության երաշխիքը հզոր բանակն է, այն համալրվում է հայրենասեր զավակներով: Զրուցելով նորակոչիկների հետ, արձանագրում ենք` կարևորում են ծառայությունը, գիտակցում են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը: Նորակոչիկ Հովհաննես Ապրեսյանը ծնունդով երևանցի է, բայց մի քանի տարի ծնողների հետ ապրել է Լեռնային Ղարաբաղում: Հայրը զինվորական էր… - 1999 թ. նորից վերադարձանք Երևան: Հայրենիքն ինձ համար միայն ծննդավայր չէ, ոչինչ չի կարող փոխարինել նրան: Շատ են կարևորում դպրոցի դերը դաստիարա կության հարցում, բայց, ըստ իս, ընտանիքում է կայանում երեխան: Մեկ ամիս է, որ զորակոչվել եմ: Հասակակիցներս բոլորն էլ ծառայել կամ ծառայում են, երբևէ չեն փորձել խուսափել զինծառայությունից: Համամիտ եմ, որ բանակը լավ դպրոց է. այս տրամադրությամբ եմ եկել ծառայության: Այստեղ հոգեպես ու ֆիզիկապես կոփվում ենք, թոթափում պատանեկան անլրջությունը: Զինվորը պետք է խիստ զգոն և պատասխանատու լինի: Արդեն զորացրված եղբորս խորհուրդները շատ կարևոր էին ինձ համար: Դեռ մանկուց ինձ հրապուրում էր ռազմարվեստը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարան: Երկու տարի սովորելուց հետո որոշեցի մասնակցել զորակոչին և նոր միայն շարունակել ուսումս: Հայրս ցանկանում էր մեզ զինվորական տեսնել: Նա զորամասի հրամանատար էր, հայրենասեր հայ, նրանից շատ բան ենք սովորել, չնայած դժբախտ պատահարը մեզ շուտ զրկեց հորիցս… Նորակոչիկ Էդմոն Գալստյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: Մի քանի օր է` ինչ զոր ակոչվել է Հայոց բանակ. - Ծնողներս մանկավարժներ են: Նրանցից ժառանգել եմ մարդկանց հանդեպ բարեկրթություն, հարգանք: Մինչ զորակոչվելս շատ առաջարկներ եմ ստացել` հայրենիքից մեկնելու: Ինձ համար, սակայն, այդ ձգտումն ընկալելի չէ: Հայրենիքն ինձ համար սուրբ է: Սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, երգել եմ Թովմաս Պողոսյանի խմբում, հետո` Արուս Գուլանյանի խմբում: Փաստորեն` ուսումս թերի մնաց, գուցե հաջողություններն էլ` ետևում… Իսկ հաջողությունների հասել եմ աշխատասիրութ յամբ: Սիրում եմ նաև նկարել, իսկ երաժշտությունն ինձանից անբաժանելի է: Ցանկալի կլիներ` իմ երգը համատեղեի ծառայությանը: Մի քանի օր է, որ այստեղ եմ: Օրինազան ցությունը արվեստագետի համար չէ, մենք պարտավոր ենք պաշտպանել Հայրենիքը: Զինվորական առօրյան հետաքրքիր է: Բանակը տալիս է կամք, համբերություն: Ցանկալի է, որ երբեք զգուշացումներ չլինեն: Հուսով եմ, որ եթե սխալվենք էլ, ոչ թե կոտրվենք, այլ սխալներին հենվելով` բարձրանանք: Մենք չենք կարող անտարբեր լինել մեր երկրի հանդեպ:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ