Մի օր ձե°զ էլ այցի կգա պերճասքեմ Ծեր տիկինը


ԱՆՎԵՐԱՊԱՀ կործանման ճահճուտում ընկղմվող դյուրենմաթյան գյուլենցիների վերջնահույս անհամբերությամբ էինք գրեթե սպասում «Ծեր տիկնոջ այց»¬ին£ Ո°չ միլիարդատիրուհի դարձած երբեմնի համաքաղաքացուհու շռայլ ողորմածությամբ բարեկեցություն ձեռք բերելու, միս ու արյուն դարձած, համաճարակ ակնկալությամբ: Քլերի Ցախանասյանի նոր դերամարմնավորմամբ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ավարտական զրնգուն ակորդն էր հնչեցնելու վաղօրոք մտահղացված նորահնար թատերահանդեսի£ Վերջին տարիներին Վահե Շահվերդյանի համագործակցությամբ կերտած տիպաշարի` Մարիամ իշխանուհի («Հին աստվածներ»), Ռանևսկայա («Բալի այգի»), Շնորհիկ («Ախացել») մեջընդմիջվող խաղարկումից հետո£ Ծննդյան 80 և բեմական արարման 60 բազմաբովանդակ տարիների այսօրինակ նշանավորումը տոնականությունից զրկվեց «բարեփոխումների» ժայթքումով£ Ավելին, լավայի հակաստեղծագործական հորձանքում խեղդամահ լինող նոր բեմադրությունը հոգեբանական գերճիգերով միայն կարելի եղավ բարեհաջող ավարտի հասցնել£ Երկու հազարից ավելի տարվա թատրոնի պատմությամբ հպարտացող երկրում Մայր թատրոնի արտիստական դպրոցի վերջին մոհիկանի մեծարմանը ոչ միայն պաշտոնապես լեգենդավայել շուք չհաղորդվեց, այլև, տիկին «չինովնիկուհու» անձնական քմահաճույքով, նոր թատերասխ րանքի իրական արժեքը նսեմացվեց£ Ի հեճուկս անբարեկիրթ չարակամության (մի՞թե այս սին «մարտավարությամբ» հնարավոր է բարե¬փոխում ձեռնարկել…): Քլերի¬Վարդե րեսյանը ինքնահաստատ հմայքով հայտնվեց Սունդուկյանի անվան, առայժմ ազգային ակադեմիական, թատրոնի բեմում£ Եվգենի Սոֆրոնովի բեմանկարչական տաղանդի, ավաղ, վերջին փայլատակմամբ, Վահե Շահվերդյանի նրբահմուտ բեմադրատեսիլքով և թատերական երեք սերնդի նվիրյալների գորովալից համախոհությամբ£ Իր Ծեր տիկնոջ ընդամենը երկու «այցով» հանդիսատեսային ու լրագրական ջերմագին ընդունելության արժանացավ£ Այդուհանդերձ, աշնանային մշուշով է վարագուրված երրորդ «այցը»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ