Օղին քիչ էր եղել


Անցյալ շաբաթ Հարավային Օսիայում, այսպես կոչված դժբախտ պատահարի հետևանքով 3 սպա է զոհվել: Ինչպես տեղեկացրել է «ԾԽ»-ն` հղում կատարելով ուժային կառույցների իր աղբյուրին, թիվ 4 հենակետի (ուր տեղակայված են 58-րդ բանակի վլադիկովկասյան 19-րդ դիվիզիայի ստորաբաժանումները)` արդեն իսկ հարբած մի քանի պայմանագրային ծառայողներ գիշերով նորից խմել են ուզել: Եվ «Ուրալ» մակնիշի բեռնատարով Ցխինվալի են մեկնել` ալկոհոլային ծարավները հագեցնելու: Գերհագեցրե°լ են: Վերադարձի ճանապարհին, սակայն, ուղեղներում աղմկող ալկոհոլը «խանգարել» է. կորցնելով ինքնատի րապետումն ու մեքենայի կառավարումը, իրենց «Ուրալով» նրանք հարվածել են պարեկային հենակետին և անցել մի քանի վրանների վրայով, որոնց ներսում քնած էին ուժայինները: Ամենաուժգին հարվածը հասցվել է այն վրանին, որը Դաշնային անվտանգության ծառայության 3 սպաների (1 փոխգնդապետ, 2 ավագ լեյտենանտ) կացարանն էր: Երեք սպաներն էլ զոհվել են: Հանցագործները ձերբակալված են: Պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել այս լրատվությանը: