Ո՞րն է իմաստը


 

ԱԺ 5-րդ գումարման I նիստում պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանի ղեկավար մարմինների ընտրությանը: Նա խմբակցության այդ որոշումը «Ավանգարդի» համար պարզաբանեց, թե իրենց մասնակցությունն անիմաստ է, քանի որ այն չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա:

Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում. ընտրություններից անմիջապես հետո` ստացած քվեների հաշվարկն արդեն իսկ հուշում էր, որ խմբակցության դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ նույնպես չի կարող ազդել ԱԺ բոլոր քվեարկությունների արդյունքների վրա: Հետևաբար ո՞րն է խորհրդարանում ընդգրկված մնալու ՀՅԴ և այդ կերպ մտածող մյուս քաղուժերի նպատակը: Ընտրողը որևէ մեկի ձայն չի տվել` օրենսդիր աշխատանքներին չմասնակցելու համար: Ավելին, որևէ քաղուժ նախընտրական գեղեցկախոսություններում չի խոստացել «խռովել» կամ «արհամարհել» նիստերը: