«ԼՈՆԴԻԿԸ «ՔՑԵԼ» Է ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻՆ


 

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյան- «Լոնդիկը» կարելի է ասել, մեր երկրի հարուստ մարդկանցից մեկն է դարձել վերջին տարիներին: Իր գլխավորած մարզում էլ թանկարժեք ռեստորան է կառուցել: Ինչպես ասում են` կուշտը սովածին մանր կբրդե, ու «Լոնդիկն» էլ որոշել է իր հարստության բարձունքից խաբել 11 երեխա ունեցող մի ընտանիքի` նրան զրկելով բնակարան ունենալու երջանկությունից:

Ինչպես նշում է Մարդու իրավունքների պաշտպանը`

- Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ Մարտիկ Մելքոնյանն ունի 11 անչափահաս երեխա և գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում: Այդ նպատակով հանդիպում է կազմակերպվել ՀՀ Արարատի մարզպետի մոտ, որից հետո «Ֆուլեր» տնաշինական կենտրոնին հանձնարարվել է կազմակերպել նրա բնակարանի շինարարությունը:

Էդիկ Բարսեղյանը, որ պիտի հատկացներ անվազն շինարարության 10 տոկոսը, տվել է ընդամենը 50 հազար դրամ, իսկ հիմա էլ հայտարարում է, որ մարզպետարանի և քաղաքացու միջև որևէ համաձայնագիր չի ստորագրվել: Մարզպետը ոչ միայն խաբել է բազմազավակ ընտանիքին, այլև այսօր խաբում է ՄԻՊ գրասենյակին և «Ֆուլեր»-ին: Եթե իբրև մարզպետ չի ամաչում ստելու համար, գոնե հիշի, որ ինքը նաև գեներալ է: Բարձրաստիճան սպային պատիվ չի բերում ստախոսությունը: