Ֆուտբոլային դադար


 

Իտալիո վարչապետ Մարիո Մոնտին իր լեհ պաշտոնակից Դոնալդ Տուսկին առաջարկել է 2-3 տարի դադարեցնել ֆուտբոլային բոլոր մրցախաղերը:

- Սա ոչ պաշտոնական առաջարկ է: Բայց ինչ-որ բան պետք է արվի հանուն նրանց, ովքեր իսկապես սիրում են ֆուտբոլը,- հայտարարել է Իտալիայի կառավարության ղեկավարը:

Նա հավելել է, որ շատ տխուր է, երբ սիրելի խաղը խայծ է դառնում խարդախների ու սրիկաների համար:

Մոնտիի այս հայտարարությունը հարուցել է իտալական ֆուտբոլային գործիչների դժգոհությունը: Բայց ըստ երևույթին նրա առաջարկն ավելի աստվածահաճո է. Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժն ինքնաբերաբար չեղյալ է հայտարարել Լյուքսեմբուրգի թիմի հետ կայանալիք մրցախաղը, ու վտանգված է նաև ՌԴ հավաքականի հետ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր (տեղեկացրել է РБК-ն):