Մազափունջը` ստամոքսում


 

Չինացի բժիշկներն 8- ամյա աղջնակի ստամոքսից 500 գրամանոց մազափունջ են հեռացրել: Փաստորեն աղջնակը մի քանի տարի շարունակ մազով է սնվել: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ծնողներն իմացել են դստեր այդ վտանգավոր սովորության մասին, սակայն երբեք չեն փորձել նրան արգելել: Յուեյուին հիմնականում տատն է խնամում, քանի որ ծնողներն անընդհատ գործուղումների են մեկնում և հազվադեպ են հանդիպում աղջկան: Եվ ահա այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ նկատել են, որ նա քչակեր է դարձել: Բժիշկների օգնությանը դիմելուց հետո են միայն հասկացել մազակերության վնասակարությունը:

Ի դեպ` բոլորովին վերջերս ամերիկացի բժիշկները կազմել են այն առարկաների ցանկը, որ ավելի հաճախ են «ուտում» երեխաները: Դրանց առաջատարը մետաղադրամն է: