Արցունքները վաճառքում


 

Մեծ Բրիտանիայում` Լոնդոնի առևտրի սրահներից մեկում մարդկային արցունքներից ստացված աղ են վաճառքի հանել: Վաճառողները պատմել են, որ աղի բյուրեղներն ստացել են արցունքները գոլորշիացնելու միջոցով: Պարզվում է` այս «ինքնատիպ» համեմունքը հնարավոր է անգամ դասդասել. աղ` ստացված երջանկության, զայրույթի, անգամ սոխից առաջացած արցունքներից: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, սա ամենայն հավանականությամբ գովազդային հնարք է, քանի որ մի փոքրիկ սրվակ աղն արժե ընդամենը 30 ֆունտ ստերլինգ:

Ավելի վաղ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բարձրաձայնել են այն մասին, որ արցունքի մեջ պարունակող սպիտակուցը հակաբակտերիալ հատկանիշներով է օժտված: Իսկ այդ բացահայտման հեղինակը Նոբելյան մրցանակակիր Ալեքսանդր Ֆլեմինգն է: