ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ` Ի´Ր ՔՎԵՈՎ


ԱԺ ընտրություններին իր ղեկավարած կուսակցության առանձին մասնակցելու նպատակահարմարության մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ: Ոմանք, փորձեցին պնդել, թե իբր նոր հակասություններ են առաջ եկել Հանրապետականի ու Բարգավաճի միջև: Հակասություն ների առկայության տարբերակին միայն տեսականորեն կարելի է հավատալ: Սակայն արժե, թերևս, նաև համաձայնել, որ կուսակցապետի հայտարարության մեջ անիմաստ է տողատակ որոնելը: Այսինքն, յուրաքանչյուր քաղուժ իրավունք ունի ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Ի վերջո, որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել իրողությունը, որ կոալիցիոն եռյակի երկու քաղուժերը վաղուց կայացած և ինքնուրույն գործելու լիարժեք հնարավորություն ունեցող միավորներ են: Չի բացառվում նաև, որ Գ. Ծառուկյանի հայտարարությունը Հանրապետականի հետ համատեղ նախընտրական հաշվարկների արդյունք է: Միգուցե վերլուծելով ներքաղաքական իրավիճակը` երկուստեք համոզվել են, որ առանձին-առանձին մասնակցությունը կոալիցիոն զույգին հնարավորություն կտա ավելի լիարժեք ներկայացվածություն ապահովել նոր խորհրդարանում: Թե´ ՀՀԿ¬ն, թե´ ԲՀԿ¬ն համակիրների բանակ, ինչպես նաև մշտապես գործող ու գործուն կուսակցական կառույցներ ունեն: Եվ եթե ընտրություններում նրանցից ամեն մեկն ստանա իր ընտրազանգվածի քվեն` հետագա համագործակցության երաշխիքներն առավել իրական կլինեն: Ավելին, նախքան ընտրություններն ակնհայտ կդառնա, որ առաջատար քաղուժերից և ոչ մեկը մյուսի կցորդը չէ, ու ամեն մեկը պատասխանա տվություն է կրելու ոչ թե ընդհանրացված, այլ հենց ի´ր քվեի համար: Անմխիթար իրավիճակում կհայտնվի միայն ՕԵԿ¬ը, որը հատկապես կոալիցիոն հուշագրի թարմացումից հետո, հույսեր ուներ ՀՀԿ¬ի և ԲՀԿ¬ի հետ դաշնակցելու արդյունքում ինչ¬որ կերպ ներկայացվածություն ապահովել նոր խորհրդարանում: Իսկ Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո «Օրինաց երկիրն» այլ ելք չունի, քան նույնպես միայնակ մասնակցել ընտրություններին` որքան էլ այդ հեռանկարը խոստումնալից չլինի: Իշխանություն-ընդդիմություն զիգզագներից հետո այս քաղուժի ոչ միայն վարկանիշն է զգալիորեն նվազել, այլ (ինչպես հաճախ են լրատվամիջոցները հայտարարել) մեծ արտահոսքի արդյունքում բազմաթիվ կառույցներ են լուծարվել: Այնպես որ, ԲՀԿ առաջնորդի հայտարարությունից հետո ՕԵԿ¬ի միակ հույսը ՀՀԿ¬ին ապավինելը կարող է մնալ: Ճիշտ է, Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո Հանրապետա կանի պատասխանատուներից մեկը հստակեցրեց, թե ՀՀԿ¬ն բաց է համագործակցության համար: Սակայն քիչ հավանական է, որ նա ՀՀԿ-ՕԵԿ ձևաչափը նկատի ուներ: