ԿԵՂԾ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ


«Օրինաց երկիր» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հավաստում են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված ցուցանակներն այս կուսակցության գրասենյակների առկայության մասին` իրականում որևէ կապ չունեն իրական գրասենյակների հետ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ցուցումով Կենտրոն, Շենգավիթ և այլ համայնքներում տեղադրված ցուցանակները պիտի երևութականություն ստեղծեն իբր գործող գրասենյակների մասին, մինչդեռ, ինչպես մեզ տեղեկացրեցին, մայրաքաղաքում ՕԵԿ-ի գրասենյակների թիվը չափազանց քիչ է, իսկ այնտեղ հաճախողներն էլ հազիվ մի քանի հոգի են...