Սարկոզիին մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների համար


Ֆրանսիացի երկու ճանաչված փաստաբաններ` Ժակ Վերժեն և նախկին արտգործնախարար Ռոլան Դյուման, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հայտարարել են, որ մտադիր են հայց ներկայացնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի դեմ` «մարդկության դեմ հանցագործությունների» մեղադրանքով. տեղեկացրել է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Լիբիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Բուքզամն էլ մամլո ասուլիսում նշել է, որ փաստաբանները պաշտպանելու են «ՆԱՏՕ¬ի ռմբակոծությունների զոհերի» կողմից ներկայացվելիք այդ հայցը: - Փաստաբանները ֆրանսիական դատարաններին հայց կներկայացնեն լիբիացի ընտանիքների անունից,¬ 30 ընտանիքների անդամների ներկայությամբ հայտարարել է Բուքզամը: Դյուման չի թաքցրել, որ ինքը` ¬ …զարմացել է` տեսնելով, որ խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ¬ի այդ գործողությունները ներկայումս դարձել են նրանց զոհվելու պատճառը,¬ «ինքնիշխան պետության դեմ դաժան հարձակումը» դատապարտել է էքս նախարարը: ՆԱՏՕ¬ի երկրներին անվանելով «մարդասպաններ», Վերժեն հայտարարել է, որ ֆրանսիական պետությունը «ղեկավարվում է խարդախների ու մարդասպանների» կողմից` - Մենք մտադիր ենք կոտրել լռության պատը,¬ ասել է Վերժեն: