Տիկին Քադաֆիի հեռախոսազրույցը


Ինչպես տեղեկացրել էին միջազգային լրատվամիջոցները Բաբ ալ¬Ազիզիա շրջանին ՆԱՏՕ¬ի ուժերի կողմից հասցված օդային հարվածի արդյունքում զոհվել էին Քադաֆիի որդիներից մեկը` 29-ամյա Սաիֆ ալ¬Արաբը և Մուամարի 3 թոռները` չորս ամսական Մաստուրան, 2 տարեկան Սաիֆը և 3-ամյա Կարտագոն: Անցյալ ուրբաթ ՆԱՏՕ¬ի օդուժի մարտական «ստուգայցերը» դատապարտել է Լիբիայի առաջնորդի կինը` Սոֆյա Քադաֆին: Հեռախոսով ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ կցանկանար որդու կողքին լինել` նրա զոհվելու պահին: Որդեկորույս մայրը պատմել է, որ Սաիֆը երբևէ չէր բացակայում երեկոյան աղոթքներից, և հարվածը հասցվել է հենց այդ պահին: Սոֆյա Քադաֆին նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ¬ի անդամ երկրները «ռազմական հանցագործություններ են կատարում» իր երկրում` սպանելով խաղաղ բնակչությանը: