Ընդամենը` 1 միլիոն


Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն իր կառավարման 49 տարիների ընթացքում ընդամենը 1 միլիոն դոլար է կուտակել: - Նախկին նախարարի ունեցվածքը գնահատվում է մոտավորապես 6 միլիոն եգիպտական ֆունտ (1.000.000 ԱՄՆ դոլար): Դա կուտակվել է օրինական ճանապարհով` նրա զինվորական և պետական ծառայությունների ընթացքում: Բացի այդ, Մուբարաքը ոչ մի դոլար չունի` երկրի սահմաններից դուրս,¬ ընդգծել է եգիպտական էքս առաջնորդի փաստաբան Ֆարիդ ադ¬Դիբը: Ոմանց գուցե տարօրինակ թվա, բայց 1962 թվականից իշխանավարող եգիպտացին նախընտրել է իր խնայողությունները երկրից դուրս չբերել: Փաստաբանը նաև նրա առողջական վիճակն է ներկայացրել. Մուբարաքը լուրջ խնդիրներ ունի սրտի հետ: Բժիշկները նրան նույնիսկ արգելել են հեռուստացույց դիտել և թերթեր կարդալ` զգուշանալով վիճակի վատթարացումից: Շնորհազրկված առաջնորդի կողքին հիմա մշտապես նրա կինն է` ադ¬Դիբայի խոսքերը մեջբերել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն: