Մշակութային ժառանգությո՞ւն Իսկ ինչո՞ւ ոչ


«Գարեջրի անարատության գերմանական ինստիտուտ» հասարակական միավորման ներկայացուցիչները բանաձև են հասցեագրել կառավարության ղեկավար Անգելա Մերկելին: Նրանց պահանջն առաջին հայացքից անսպասելի է, բայց` երևի անհրաժեշտ. անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի գարեջրի անարատության մասին 1516 թ. գերմանական օրենքն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ¬ի` ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Համարյա 500-ամյա այդ օրենքն աշխարհում հնագույն փաստաթղթերից է, որը կանոնակարգում է սննդամթերքի որակը: Հերցոգ Վիլհելմ IV¬ի հրահանգով 1516¬ին Բավարիայում ընդունված այդ օրենքը հստակորեն սահմանում էր ցանկն այն բաղադրամասերի, որոնցով պետք է պատրաստվի իսկական գարեջուրը. գարի, գայլակասերմ և ջուր: Չնայած ներկայումս տարածված մոլորությանը, այդ բաղադրիչների շարքում խմորիչների մասին խոսք անգամ չկա: Այն ժամանակներում խմորիչները համարվում էին արտադրական թափոններ: