Տեխնածին աղետներ


Մինչ գուշակություններ են արվում իբր ի վերուստ սահմանված` Երկիր մոլորակի կործանման մասին ու նույնիսկ ամսաթվեր են նշվում, ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լև Զելյոնին շատ ավելի իրատեսական ահազանգ է հնչեցնում. 2012¬ին մեծանում է տեխնածին աղետների վտանգը. - 2012¬ին կարելի է և պե´տք է տեխնածին հիմնախնդիրներ սպասել. Արեգակի ակտիվությունը մեծանալու է: Վիճակագրությունը մեզ հայտնի է: Օրինակ, Կանադայում նմանատիպ արեգակնային բռնկումների ժամանակ շարքից դուրս են եկել որոշ հոսանքափոխարկիչներ (տրանսֆորմատոր),¬ ասել է Զելյոնին: Նա նշել է, որ եթե նույնիսկ Ռուսաստանում ցնցումներ սպասվում են, ապա Արեգակի ակտիվությունն ավելի մեծ ազդեցություն կունենա Կանադայի և ԱՄՆ¬ի վրա: Իսկ Ռուսաստանի տարածքը հարվածի տակ կընկնի ավելի ուշ` 50-70 տարի հետո: Խոսքը հատկապես Սիբիրին է վերաբերում, որտեղ կտեղաշարժվի այսպես կոչված «երկրամագնիսական գլխարկը»: Փետրվար¬մարտ ամիսներին տեղի ունեցած մագնիսական փոթորիկներն ամենահզորն են եղել` վերջին տարիների ընթացքում: Ըստ գիտնականների` երկրամագնի սական ալեկոծումները կարող են ռադիոկապի և էլեկտրահաղորդակցության գծերի խաթարումներ առաջացնել: Ահա թե ինչու` մարտի 11¬ին Ճապոնիայի ավերիչ երկրաշարժը ոմանք կապեցին արևի բռնկումների հետ: - Նշված էր, որ մարտի լույս 10¬ի գիշերը շատ լուրջ բռնկում է եղել Արեգակի վրա: Իսկ 11¬ին այդ երկրաշարժը տեղի ունեցավ: Հնարավոր է` դա ժամանակային զուգադիպություն է,¬ ասել է մեկ այլ մասնագետ: Արևի ակտիվությունը պայմանավորված է նրա 11-ամյա շրջափուլով. լուսատուի առավելագույն ակտիվության հաջորդ բարձրակետը կլինի 2013 թ.: Դա կբնութագրվի բռնկումներով, որոնք կուղեկցվեն էլեկտրամագնիսական ճառագայթումի բուռն ալեցայտերով: Հասնելով երկիր, դրանք կիոնացնեն մթնոլորտի արտաքին շերտերը: Արևի ակտիվացումն սկսվելուց հետո արտազատված լուսապսակները 10-30 ժամվա ընթացքում կհասնեն Երկրի մագնիսական մթնոլորտ և կազդեն նավթատարների ու բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծերի միջով անցնող լարերի վրա: Որոշ տարածքներում տեսանելի կլինեն Հյուսիսափայլին նմանվող լուսային փայլատակումներ: Այդ օրերին կվատթարանա օդերևութաբանական երևույթների հանդեպ զգայուն մարդկանց ինքնազգացողությունը (տեղեկացրել է ձՑՐՏ.ru-ն):