ՄԱՐԴԻԿ ԳԱԶԻՑ ԿՀՐԱԺԱՐՎԵՆ


 

Արդեն պարզ է, որ գազի գինը թանկացել է: Իհարկե, այս մասին լռում են պաշտոնյաները, սակայն գազի դիմաց կատարվող վճարումների պաշտոնական տվյալները հուշում են, որ այժմ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1խմ 246 դոլարով, չնայած մինչև վերջերս խոսվում էր 180 դոլարի մասին: Չնայած այս «ինկոգնիտո» թանկացմանը, «Հայռուսգազարդը» օրերս հայտարարել է, թե 2013թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,8%-ով` կազմելով 667.7 մլն խմ: Միևնույն ժամանակ, նշված ժամանակահատվածում իրացվել է 557.7 մլն խմ, ինչը 1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Սա նշանակում է, որ շատերն արդեն հրաժարվում են գազից և անցնում ավանդական վառելիքին` ածուխին, փայտին, աթարին, ոմանք էլ հաշվարկել են, որ էլեկտրաէներգիան ավելի էժան է...

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հատկապես գյուղական բնակավայրերում հազվադեպ են գազ օգտագործում` անզոր լինելով վճարել դրա դիմաց: Հետևաբար, առաջիկայում գյուղական բնակավայրերում նորից աթարը կդառնա գլխավոր վառելանյութը...