Նա համտեսում էր Հիտլերի ճաշը


 

«Մանրուքային», բայց հետաքրքիր մի նոր պատմություն է ի հայտ եկել` երկրորդ աշխարհամարտի օրերից: LΖ StΖΗΘe թերթի լրագրողուհուն հաջողվել է զրուցել արդեն 95-ամյա Մարգո Վելկի հետ, ով այն տարիներին 14 ուրիշ աղջիկների հետ աշխատել է «Գայլի որջում»: Նրանք պետք է համտեսեին ֆյուրերի համար պատրաստվող խորտիկները:

- Ինչպես պատերազմի ժամանակ բոլոր գերմանացիները` նա ևս ուտել էր ցանկանում: Եվ նրան մատուցվում էին հրաշալի ուտեստներ: Ո´չ այն պատճառով, որպեսզի նա նայեր դրանց. նա պետք է ուտեր դրանք: Մարգո Վելկը «Գայլի որջում» Հիտլերի խոհանոցին կից 15 համտեսողներից մեկն էր` Արևելյան Պրուսիայում ֆյուրերի նստավայրում: Մարգոն 24 տարեկան էր: Ամուսինը ռազմաճակատում էր, իսկ Բեռլինում նրանց տունը ռմբակոծել էին: Սկեսուրը նրան ուղարկել էր Գրոս-Պարչ գյուղակ, որտեղ էլ նա երկուսուկես տարի դարձել էր Հիտլերի պաշտոնական համտեսողը: Նրան անձամբ Մարգոն երբեք չի տեսել: Չի տեսել նաև մսից կամ ձկներից պատրաստված ուտեստ. Հիտլերը բուսակեր էր,- գրել է հոդվածի հեղինակը:

Իր անցյալի մասին կինը չի պատմել նույնիսկ ամուսնուն, ում հետ ապրել է 40 տարի: Սակայն մինչ օրս սարսափով է հիշում, թե ինչպես ամեն առավոտ ժամը 8-ին իրենց արթնացրել են և ստիպել են ուտել թիվ 1 ֆաշիստին հրամցվելիք ուտելիքները: Նրանց համտեսումից 1 ժամ հետո, աղջիկներին կենդանի տեսնելով ու համոզվելով, որ սնունդը թունավորված չէ, մատուցել են Հիտլերին: Պատճառը տարածված զրույցներն էին, թե դաշնակիցները որոշել էին թունավորել ֆյուրերին:

Հետագայում Մարգոն փրկվել է հրաշքով. մի սպա նրան օգնել է փախչել, իսկ մյուս 14 համտեսող կանանց սպանել են Կարմիր բանակի զինվորները: