ԱՐՄԱՎԻԱՅՈՒՄ ԾԱ՞ՆՐ Է ՎԻՃԱԿԸ


Վերջին օրերին Արմավիան մի շարք չվերթեր է հետաձգել: Հատկապես հետաձգվել են այն չվերթերը, որոնք առնչվում են Հռոմի, Փարիզի հետ: Ընկերության տնօրինությունը հավաստիացնում է, թե որևէ խնդիր չունի օդանավակայանի հետ, թե ամեն ինչ կարգին է: Սակայն, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, Հայաստանում մոնոպոլի դիրք գրաված փոխադրող ընկերությունը կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրների առջև, որոնք էլ առաջացրել են ճգնաժամը: Չի բացառվում, որ առաջիկայում ընկերությունը կհրաժարվի մի շարք չվերթեր իրականացնելու մենաշնորհից` այսպես փորձելով կարգավորել իր ֆինանսական դրությունը: