3 ԱՄՍՈՒՄ ` 7 ՀԱԶԱՐ


Ռուսաստանի Դաշնության իրականացրած «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում աշխատանքային միգրանտների հավաքագրումը Գյումրիում արդեն դարձել է համընդհանուր անհանգստության խնդիր: Եթե 2010-ի տարեվերջի տվյալներով քաղաքից հեռացածների թիվը կազմում էր 15 հազար մարդ, ապա 2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով արդեն 7 հազարից ավելի մարդ հեռացել է քաղաքից և բնակություն հաստատել Ռուսաստանի սիբիրյան բնակավայրերում: Քաղաքային իշխանությունները չեն ուզում հրապարակել այս փաստը, մինչդեռ արդեն ահագնացող վիճակագրությունը թաքցնելը դառնում է անհնար: