Հոգեգարության նոր ախտանիշ` արդբեջանցիների եղե˜ռն


Պարզվում է` ադրբեջանցի ելուզակները նախանձում են մեր ցավին նույնիսկ և շա˜տ կուզենային, որ իրենք էլ հալածված ու ցեղասպանված լինեին: Դժբախտաբար չեն եղել` որքան էլ անաղուն ջրաղացի պես չախչախ մաշեն: Հայացյաց այս մարդակերները ոնց որ` գլխի են ընկել, թե ինչպիսի դաժանություն է ցեղասպանությունը: Կամ իրենց մեծ եղբայր Թուրքիայի նախճրագործությունները հանկարծ սեփական մաշկի վրա են պատկերացրել, որոշել են զոհի կեցվածք ընդունել ու նոր ոռնոց են բարձրացնում` հայերը XIX-XX դարերում ցեղասպանե˜լ են ադրբեջանցոց (բա ճիշտ չլինե˜՞ր): Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, Միլի մեջլիսի պատգամավոր Յաղուբ Մահմուդովը մեկնաբանել է պատմաբանների և երկրի գլխավոր դատախազության համատեղ աշխատանքի ընթացքը` ադրբեջանցի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրներում արխիվային նյութեր հավաքելու ուղղությամբ: Ուշադրություն դարձնենք, որ պատգամավորը բնազդով ոչ թե ադրբեջանական ազգ, այլ ժողովուրդ բառն է օգտագործել: Ինչպես նշել է 1 news.az¬ը` Մահմուդովը մասնավորեցրել է, որ պատմաբանները որոնումներ են կատարում Մոսկվայի, Սանկտ¬Պետերբուրգի, Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, Ստամբուլի, Անկարայի արխիվներում: Նրա պնդմամբ` Բաքու են բերվել հազարավոր փաստաթղթեր, այդ թվում և ադրբեջանցի գրող, խոշորագույն հասարակական ու քաղաքական գործիչ, Ադրբեջանական ՍՍՀ (1920-21 թթ.) արտաքին գործերի ժողկոմ Նարիման Նարիմանովի ամբողջ արխիվը: - Գլխավոր դատախազության հետ մեր համատեղ աշխատանքի նպատակն ինչպես գիտական, այնպես էլ իրավաբանորեն կատարյալ ձևակերպված նյութ ստանալն է, որը կընդգրկի XIX-XX դարերում, ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության բոլոր փաստերը` ընդհուպ մինչև Խոջալուի դեպքերը: Այս ծավալուն աշխատանքը կթարգմանվի արտասահմանյան լեզուներով և կներկայացվի միջազգային կազմակերպություններին, Հաագայի և միջազգային այլ դատարաններ` հայկական ֆաշիզմը , մարդկանց ոչնչացնելու նրա տեխնոլոգիաները մերկացնելու նպատակով,¬ ճամարտակել է Մահմուդով Յաղուբը: Մի խոսքով, ադրբեջանցի գիտունիկները հավաքվել, ասել¬խոսել ու իրենք իրենց հավատացրել են, թե թմբկահարելու նոր թեմա են գտել, որով հա´մ իրենց Ղարաբաղյան ցավը կողբան, հա´մ էլ իրենց ավագ ախպոր մերժողական ջրաղացի մի «պուճուր» մկան մեզ կլցնեն: Դե, Ապրիլի 24¬ի նախաշեմն է, աշխարհի հանդիմանանքը նորից օսմանցոց է ուղղվելու…