Եկամտաբեր խայտառակություն


Մեկ տարվա ընթացքում Իտալիո վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գրեթե կրկնակի չափով բարձրացրել է հայտարարագրած եկամուտներջը` 23 մլն եվրոյից հասցնելով 40 մլն¬ի (գրել է Corriere della Sera թերթը): Կառավարության ղեկավարը հաստատել է Միլանում իր ընտանիքին պատկանող բնակարանների, ավտոսպասարկման հարմարություններով ավտոտնակների, Լեզա կոմունայում և Կարիբյան ավազանի Անտիգուա կղզում անշարժ գույքի առկայությունը: Եկամուտների մասին հայտագրում ընդգծվում է, որ 2010 թ. վարչապետը նոր ավտոմեքենաներ, նավեր ու բաժնետոմսեր չի գնել: Իսկ «ընտանեկան դրությունը» բաժնում նշված է` «առանձին ապրող»: Անցյալ տարին ամենածանրներից էր 74-ամյա քաղգործչի համար. նա ամուսնալուծվել է, մոտ է եղել անվստահության քվեին, մեղադրվել է կաշառակերության, մաֆիայից օգնություն ստանալու, անչափահասներին բռնաբարելու և դեռահասներին անբարոյականության մղելու մեջ: Այսուհանդերձ, Բեռլուսկոնին ամենահարուստ իտալացի քաղգործիչն է: